Դիմանկարներով կարմիր խաչ
Դիմանկարներով կարմիր խաչ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1915 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ |
Հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | արծաթ, ոսկի, արծնապակի, Սադափ, Փղոսկր և ջրաներկ |
Բարձրություն | 7,6 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Դիմանկարներով կարմիր խաչ» (ռուս.՝ Красный крест c портретами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1915 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[4]։
Այսօր «Դիմանկարներով կարմիր խաչ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[5] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դիմանկարներով կարմիր խաչ» ոսկերչական ձուն պատրաստված է արծաթից, ոսկուց[6]։ Զարդարված է շողշողուն սպիտակ և թափանցիկ կարմիր էմալով։ Շողշողուն սպիտակ էմալով[7] երեսապատված է արծաթյա ձուն։ Երկու կարմիր խաչերի անկյուններում թվականներ են նշված՝ «1914» և «1915»[8]: Ձվի գագաթին տեղադրված է արծաթով գրված է Մարիա Ֆեոդորովնայի միացագիրը և թագը, իսկ հակադիր գագաթին՝ վեցաթերթ վարդաքանդակ[8]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվի անակնկալը բացվող շիրմա է՝ բաղկացած հինգ մանրանկարից[4]։ Դրանք ստեղծված են ջրաներկով և սադափով՝ փղոսկրի վրա։ Հեղինակը Վասիլի Զուևն է[9]։ Դիմանկարներում պատկերված են Նիկոլայ II կայսեր ընտանիքի անդամները[10]՝ բուժքրոջ հանդերձանքով՝
- Օլգա Ալեքսանդրովնա (քույրը)
- Օլգա Նիկոլաևնա Ռոմանովա (ավագ դուստրը)
- Ալեքսանդրա Ֆեոդորովնա (կինը)
- Տատյանա Նիկոլաևնա (երկրորդ դուստրը)
- Մարիա Պավլովնա (ազգական)[7]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը «Դիմանկարներով կարմիր խաչ» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1915 թվականին՝ Զատկի տոնին։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին այն վաճառում են Արմանդ Համմերին[3], որը ձուն տեղափոխում է Նյու Յորք։ 1933 թվականին «Դիմանկարներով կարմիր խաչ» կայսերական ոսկերչական ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատ Ֆրեդերիկսբուրգը՝ General Motors ընկերության սեփականատիրոջ կինը։ 1947 թվականին[4], ըստ վերջինիս կտակի, ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին[5], ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված հանրության համար[9]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Карл Фаберже|Пасхальные шедевры (5). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-02-25
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-25
- ↑ 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Red Cross portraits Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-25
- ↑ 4,0 4,1 4,2 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-25
- ↑ 5,0 5,1 «Imperial Red Cross Easter Egg with Portraits (Primary Title) - (47.20.36)»։ Virginia Museum of Fine Arts | (en-US)։ Վերցված է 2019-02-25
- ↑ «Դիմանկարներով կարմիր խաչ»
- ↑ 7,0 7,1 «Красный крест c портретами - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-25
- ↑ 8,0 8,1 «Яйцо Красный крест с портретами Фаберже 1915»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-25
- ↑ 9,0 9,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-25
- ↑ «Fabulous Fabergé at the Montreal Museum of Fine Arts»։ The Montrealer (en-US)։ 2014-07-22։ Վերցված է 2019-02-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- На сайте музея
- A detailed article on the "Red Cross with Imperial portraits" egg from wintraecken.nl
- "Red Cross with Imperial portraits" egg at the Virginia Museum of Fine Arts Archived 2011-12-07 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դիմանկարներով կարմիր խաչ կատեգորիայում։ |