Կապույտ ձու-ժամացույց օձով (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապույտ ձու-ժամացույց օձով
Կապույտ ձու-ժամացույց օձով.jpg
Ստեղծման թնական1895
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Stavros Niarchos?, Ռենյե III, Ալբեր II և Wartski
ՀավաքածուQ67900352?
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, էմալ և ալմաստ
Բարձրություն183 Միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Կապույտ ձու-ժամացույց օձով» (ռուս.՝ Синее яйцо-часы со змеёй), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1895 թվականին[1] և համարվում է առաջին ձուն, որը Նիկոլայ II կայսրը նվիրել է մորը՝ այրի արքայամայր Մարիա Ֆեոդորովնային[2]: Այս ձվի դիզայնը օգտագործվել է Ֆաբերժեի կողմից, երբ 1902 թվականին ստեղծվել է «Մալբորո դքսուհու ժամացույց-ձուն»:

Այսօր «Կապույտ ձու-ժամացույց օձով» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Մոնակոյի իշխան Ալբեր II-ի հավաքածուում (Մոնտե Կառլո, Մոնակո)[3]:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապույտ ձու-ժամացույց օձով» ոսկերչական ձուն պատրաստել է Միխայիլ Պերխինը՝ Կարլ Ֆաբերժեի ֆիրմայի ոսկերիչներից մեկը: Ձուն տեղադրված է ոսկե տակդիրի վրա՝ զարդարված օպալագույն սպիտակ էմալե զարդանախշերով: Տակդիրի երեք տախտակադրվագները պատված են չորս գույնի ոսկով, որը խորհրդանշում է արվեստն ու գիտությունը[4]: Ոսկե՝ ադամանդներով դրվագազարդված օձը փաթաթված է տակդիրին և հասնում է մինչև ձվի կեսը: Օձի գլուխը և լեզուն ցույց է տալիս տվյալ պահի ժամանակը: Ժամացույցի թվերը հռոմեական են, որոնք տեղադրված են սպիտակ պտտվող հարթակի վրա[4]: Ձվի մեծ մասը պատված է կիսաթափանցիկ կապույտ էմալով և ադամանդակուռ ոսկե երիզներով: Ձվի երկու կողմերին տեղադրված են ոսկե կամարաձև բռնակներ՝ «C» տառի տեսքով, որոնք ագուցված են վերին հատվածից մինչև մեջտեղի հատվածը: Հետաքրքիր է այն, որ ձուն շափյուղա չի պարունակում, սակայն ռուսական պատմական արխիվներում, որոնք վերաբերում են կայսերական հարստությանը, նշված է, որ շափյուղա կա դրա վրա[4]:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էության Ալեքսանդր III կայսրը 1894 թվականին Ֆաբերժեին պատվիրել է ոսկերչական ձուն, սակայն կայսեր ողբերգական մահից հետո «Կապույտ ձու-ժամացույց օձով» ձուն Նիկոլայ IIԶատկին հանձնել է մորը՝ այրի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ 1895 թվականին: Ձուն պահպանվել է Անիչկովների պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը: Այդ ժամանակ՝ 1917 թվականի սեպտեմբերի կեսին հեղափոխականները հափշտակեցին կայսերական զարդերի հավաքածուն, որոնց մեջ էր նաև այս ձուն, և ուղարկեցին Կրեմլի զինապալատ: 1922 թվականին ձուն վաճառքի է հանվում: Առաջին գնորդը Միշել Նորմանն էր «Australian Pearl» ընկերությունից: 1950 թվականին այն գնում է Էմանուել Սնոումենը, որը ներկայացնում էր «Wartski» ընկերությունը: «Wartski» պատկերասրահը 1972 թվականին ձուն վաճառում է մագնատ Ստավրոս Նիակրոսին[5]: 1974 թվականին Մոնակոյի իշխան Ռենե III-ը այն նվեր է ստանում՝ ի պատիվ կառավարման քսանհինգամյակի և նվիրում է կնոջը՝ իշխանուհի Գրեյս Քելլիին[6]: Ռենե III-ի մահից հետո՝ 2005 թվականին Ալբեր II-ը ժառանգեց ոսկերչական ձուն: 2008 թվականից ձուն հասարակությանն է ներկայացվում զանազան ցուցահանդեսների ժամանակ:

1902 թվականին Ֆաբերժեն «Մալբորո դքսուհու ժամացույց-ձուն» պատրաստում է այս ձվի նմանությամբ Մալբորոյի դքսուհի Կոնսուելո Վանդերբիլտի համար: Այն ավելի մեծ էր և պատված էր վարդագույն էմալով[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-13 
  2. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Sinee_yaico-chasy_so_zmeei «����� ����-���� �� ���� - ���� �������»]։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-13 
  3. «Синее яйцо часы со змеёй Фаберже 1895»։ faberge-eggs.info։ Վերցված է 2018-12-14 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lowes Will; McCanless, Christel Ludewig (2001)։ Fabergé Eggs A Retrospective Encyclopedia։ Lanham, Maryland: Scarecrow Press Inc.։ էջ 23։ ISBN 0-8108-3946-6 
  5. The rediscovery of the Serpent Egg Clock
  6. Faberge egg owned by Princess Grace will grace Cleveland Museum of Art luxury exhibition

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]