Ձու-կնիք
Ձու-կնիք | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1895 |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Բավենիտ, ոսկի, սուտակ և ալմաստ |
Բարձրություն | 60 Միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ձու-կնիք» (ռուս.՝ Яйцо-печать), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստել է Միխայիլ Պերխինը Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1895 թվականին: Ձուն ստեղծվել է ռուս քաղաքական գործիչ, արդյունաբերող Վասիլի Դենիսովի համար:
Այսօր «Ձու-կնիք» ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում:
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ձու-կնիք» ոսկերչական ձուն պատրաստված է կարմիր ոսկուց և ամբողջական բովենիտից: Զարդարված է 19 ադամանդով, որից ամենամեծը պսակում է ձվի գագաթը: Ինչպես նաև որպես զարդարանք կիրառվել են վեց սուտակ: Սրանք ամրացված են ծաղկաշղթաների միացման տեղում, ինչպես նաև երեք քերովբեների կրծքերին: Ձուն իրենց ուսերին են պահում երեք քերովբեր, որոնք կանգնած են կնիքի վրա: Կնիքը կազակական հայտնի Դենիսովների զինանշանն է[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ձու-կնիք» ոսկերչական ձուն պատրաստվել է Վասիլի Իլյիչ Դենիսովի համար, որպես անձնական կնիք: Ֆաբերժեն բավենիտ քարն օգտագործել է նաև կայսերական «Ադամանդե ցանց» ոսկերչական ձվի ստեղծման ժամանակ: Կնիքների պատվերներ Ֆաբերժեի ընկերությունը հազվադեպ է ունեցել, հիմնական պատվիրատուները եղել են կայսերական ընտանիքի անդամները:
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ ձուն գնում է Ֆինլանդիայից ոմն ձեռնարկատեր, ցորենի վաճառական: Այդ ընտանիքում ձուն մնացել է ընդհուպ մինչև 1989 թվականը:
1995 թվականին ֆինն արդյունաբերողի թոռը ձու-կնիքը կտակում է քույրերին: Կտակում նշված է եղել, որ կնիքի զինանշանը պատկանել է իշխան Ռախլին-Ռումյանևին, որը Ռուսաստանի դեսպանն է եղել Շվեդիայում: Սակայն հետազոտողները դա հերքել են, քանի որ պատմության մեջ այդպիսի անձ երբևիցե չի հիշատակվել[2]:
Այս խառնաշփոթն առաջացել է այն բանից հետո, երբ Վասիլի Դենիսովի որդիներից մեկը փախչում է տնից և իր հետ հափշտակում ադամանդներ և թանկարժեք իրեր՝ երկու հարյուր հազար ռուբլի արժողությամբ: Ենթադրվում է, որ «Ձու-կնիք» ոսկերչական ձուն որդին վաճառել է կեղծ անվան ներքո, որպեսզի թաքցնի իր իսկությունը[3]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Герб рода дворян Денисовых»։ gerbovnik.ru։ Վերցված է 2018-06-02
- ↑ «Bukowskis Helsingfors International Spring Sale, Helsinki 25- 26 May»։ Artnet Scandinavia (sv-SE)։ Վերցված է 2018-06-02
- ↑ «Штрихи к портрету донского предпринимателя Василия Денисова»։ Российская газета (ռուսերեն)։ 2016-03-04։ Վերցված է 2018-06-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձու-կնիք կատեգորիայում։ |