Բավենիտ
Բավենիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիկատներ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Ca₄Be₂₊ₓAl₂₋ₓSi₉O₂₆₋ₓ(OH)₂₊ₓ (x=0 to 1)[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.DF.25 |
Դանա դասակարգում | 70.5.3.1 |
Նույնականացում | |
Գույն | Սպիտակ, կանաչ, վարդագույն, դարչնագույն |
Բյուրեղային համակարգ | շեղանկյուն բյուրեղային համակարգ[2] |
Մոոսի կարծրություն | 5,5-6,0 |
Փայլ | Ապակեփայլ, մետաքսափայլ |
Ենթակատեգորիա | ինոսիլիկատներ |
Բավենիտ կամ բովենիտ, անտիգորիտի սերպենտինիտային դասի (Mg3(OH)O4Si2O5) կարծր, կոմպակտ տարատեսակ[3]։ Դասակարգված է որպես կիսաթանկարժեք քար[4], օգտագործվել է Նոր Զելանդիայի մաորի ցեղի կողմից գործիքներ, զարդեր պատրաստելու համար, իսկ Կառլ Ֆաբերժեի կողմից՝ ոսկերչական իրեր պատրաստելու համար[5]։ Հանքավայրեր հայտնաբերվել են աշխարհի տարբեր մասերում, օրինակ՝ Աֆղանստանում, Չինաստանում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում։ Գույնը սովորաբար տատանվում է մուգ կանաչից մինչև բաց կանաչ ձիթապտղի գույն, քիչ մոտենում է դեղինին։ Անվանակոչվել է Ջեյմս Դ. Դանայի կողմից 1850 թվականին քիմիկոս Ջորջ Թ. Բաուենի պատվին, որը 1822 թվականին անալիզի է ենթարկել բավենիտը։
Ինչպես նեֆրիտը, այնպես էլ բավենիտը, մաորիները դասակարգում են որպես pounamu, որը թարգմանաբար նշանակում է կանաչ քար և ունի առանձնահատուկ նշանակություն Նգայ Տահուի համար, քանի որ Նոր Զելանդիայի Հարավային կղզու մաորի ցեղի ավանդական հողերի վրա է գտնվել բավենիտի հանքավայրերի մեծ մասը[3]։ Պատմականորեն այն օգտագործվել է զանազան գործիքներ, զենքեր և զարդեղեն պատրաստելու համար, ներկայումս օգտագործվում է միայն որպես զարդաքար[6][7][8]։ Հարավային կղզու հանքավայրերը պահպանվում են օրենքով, և առանց Նգայ Տաուի թույլտվության՝ քար իրացնելը հանգեցնում է դատական հետապնդման[9]։ 1992 թվականին Նգայ Տաուն հաստատեց կանաչ քարի ռեսուրսների կառավարման պլան, որպեսզի ճիշտ կառավարի առևտրի բնագավառում թանկարժեք ռեսուրսի հանքավայրերը[10]։
Բավենիտի հանքավայրերը մեծ չեն, չնայած 1989 թվականին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է մեծ հանքավայր։ Չինաստանի հանքավայրերը գտնվում են Սուչժոու շրջանում[11]։
Բավենիտը ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի պետական միներալն է[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 International Mineralogical Association - Commission on new minerals, nomenclature and classification The IMA List of Minerals (May 2015) — 2015.
- ↑ mineralienatlas
- ↑ 3,0 3,1 «History of minerals and coal» (PDF). New Zealand Petroleum & Minerals. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «State Mineral: Bowenite». the State of Rhode Island. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Lot 67; A Carved Bowenite Model of a Frog by FABERGÉ, CIRCA 1900». Christie's. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Hei pounamu (bowenite pendant)». Museum of New Zealand Te Papa Tongarewa. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Bowenite – a rare type of pounamu». New Zealand Government. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Greenstone». A Touch of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Witnesses allege greenstone theft». The Southland Times. 2008 թ․ մարտի 28. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Pounamu» (PDF). Te Rūnanga o Ngāi Tahu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Jade carving industry booms in Suzhou». CCTV. 2011 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.