Վերածնունդ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերածնունդ
Ստեղծման թնական1894
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Harry Clifton?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ագաթ, ալմաստ, սուտակ և արծնապակի
Ֆաբերժեի ձվեր

«Վերածնունդ» (ռուս.՝ Ренессанс), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1894[1] թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար[2]։

Ներկայումս ձուն համարվում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդի սեփականությունը[3]։

Այսօր «Վերածնունդ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի տեսքով զարդարուն արկղիկը պատրաստած է թափանցիկ կաթնաերկնագույն ագաթից[4]։ Ձուն հորիզոնական դիրքով է և հենված է ձվաձև տակդիրին։ Ձվի վերևի հատվածը բացվում է ոսկե ծխնուց։ Վերին հատվածը երիզված է սպիտակ էմալից նրբաճաղով, որի հատման վայրերում ադամանդներից ու սուտակներից ձևավորված ծաղիկներ են ագուցված։ Ամենավերևում ադամանդներից «1894» թվականն է գրված՝ ձվաձև էմալի վրա, որը պատրաստված է մորու կարմիր թափանցիկ էմալից՝ շրջանակված ոճավորված կանաչ էմալե խեցիներով ու կարմիր ու սպիտակ էմալե ֆիգուրներով։ Արկղիկի երկու կողմերում առյուծների ոսկե գլուխներ են տեղադրված՝ օղակները բերաններում, որոնք ծառայում են որպես բռնակ։ Դրվագակերտ հիմքը՝ տակդիրը, զարդարված է թափանցիկ կանաչ էմալե տերևներով, որոնք միմյանց հերթափոխում են կարմիր էմալե ծաղիկներով։

Լե Ռոյի զարդատուփ

«Վերածնունդ» ձվի նախատիպը ամստերդամցի վարպետ Լե Ռոյի կողմից ստեղծված զարդատուփն է՝ պատրաստված XVIII դարի սկզբին, որն այսօր պահպանվում է Դրեզդենի գեղարվեստի թանգարանում։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի անակնկալը կորսված է, սակայն կա ենթադրություն, ըստ որի այն մարգարտե զարդ է եղել[5]։ Ըստ այլ վարկածի, որը ներկայացնում է Քրիստոֆեր Ֆորբսը, համարվում է, որ «Վերածնունդ» ձվի անակնկալը «Քրիստոսի հարություն» ձուն է։ Վերջինս լիովին համապատասխանում է չափերով և գունային ներկապնակով։ Բացի այդ, 1902 թվականին երկու ձուն էլ ցուցադրվել են իրար հետ։ «Քրիստոսի հարություն» ձուն չունի գույքահամար, ինչը նույնպես խոսում է վերոնկարագրյալ վարկածի օգտին[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական ձուն 1894 թվականին Ալեքսանդր III կայսրը նվիրել է կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի տոնի առթիվ։ 1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ։ 1927 թվականին «Антиквариат» գրասենյակի կողմից 1500 ռուբլով ձուն վաճառվել է Արմանդ Համմերին, որը ներկայացնում էր Նյու Յորքի Համմեր պատկերասրահը։ 1937-ից 1947 թվականներն ընկած ժամանակահատվածում ձուն գտնվել է Մեծ Բրիտանիայում՝ Հենրի Թալբոտ դե Վերեի մոտ։ 1947-ից 1958 թվականներին ձվի սեփականատերերն են եղել Ջեք և Բել Լինսկիները Նյու Յորքից։ 1958 թվականին ձուն գտնվել է A La Vieille Russie թանգարանում։ 1965 թվականին ձուն ձեռք է բերում «Forbes» ամսագիրը[3]։ 2004 թվականից ձվի սեփականատերը Վիկտոր Վեկսելբերգն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  2. «Faberge - Treasures of Imperial Russia». web.archive.org. 2012 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  3. 3,0 3,1 Staff, Forbes com. «Russian Tycoon Buys Forbes Faberge Eggs». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. «Matt & Andrej Koymasky - Fabergé Renaissance Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  5. «Mieks Fabergé Eggs». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  6. «Ренессанс» — Сокровища Российской империи

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]