Շղթայազարդ օրորոց
Շղթայազարդ օրորոց | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1907 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Հավաքածու | անհայտ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, ալմաստ, սուտակ, մարգարիտ, Օնիքս (միներալ) և Մետաքս |
Բարձրություն | 14,6 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Շղթայազարդ օրորոց» (ռուս.՝ Колыбель с гирляндами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1907 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[2]։
Այսօր «Շղթայազարդ օրորոց» ոսկերչական կայսերական ձուն գտնվում է Ռոբերտ Լիի մասնավոր հավաքածուում[3] (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շղթայազարդ օրորոց» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է Լյուդովիկոս XVI-ի ոճով[4]։ Այն ոսկուց է՝ պատված բաց երկնագույն և կանաչ թափանցիկ էմալով, շողշողուն էմալով։ Զարդարված է էմալե վարդերի շարքով և թափանցիկ զմրուխտե կանաչ էմալե տերևներով։ Ոսկերչական ձվի զարդաքանդակների ստեղծման ժամանակ օգտագործվել են՝ ադամանդ, սուտակ, մարգարիտ, սպիտակ օնիքս և մետաքս[5]։ Ձուն տեղադրված է չորս սյունից կազմված ոսկե օրորոցի վրա, որի սյուները գունավոր ուսկուց են պատրաստված[3]։ Միևնույն ժամանակ օրորոցն էլ հենվում է սպիտակ օնիքսից պատրաստած տակդիրի վրա[2]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս պահի դրությամբ ձվի անակնկալը կորսված է[6]։ Հնարավոր է, որ այն պատրաստված է ոսկուց, սպիտակ էմալից, սուտակից, մարգարիտից, ադամանդից (հնարավոր է ջրաներկ՝ փղոսկրի վրա)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը «Շղթայազարդ օրորոց» ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1907 թվականի Զատկի տոնին է նվիրել[6]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Դրանից հետո ձուն վաճառում են Նյու Յորքի Համմերի պատկերասրահին[5]։ 1930 թվականից տեղագրությունը անհայտ է։ 1962 թվականից ձուն գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում։ Վերջին անգամ այն ցուցադրության է ներկայացվել 1989 թվականին՝ Սան Դիեգոյում։ Նույն թվականին Սոթբիս աճուրդի տանը վաճառվել է անանուն գնորդին։ Այսօր ձուն ԱՄՆ-ում է՝ Ռոբերտ Մ. Լիի մասնավոր հավաքածուում[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ 2,0 2,1 2,2 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-31
- ↑ 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Cradle with Garlands Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-31
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-31
- ↑ 5,0 5,1 «Яйцо Колыбель с гирляндами Фаберже 1907»։ faberge-eggs.info։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-17-ին։ Վերցված է 2019-01-31
- ↑ 6,0 6,1 «Колыбель с гирляндами (Трофеи любви) - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-31
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber Toby (2008)։ Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire։ New York: Random House։ ISBN 978-1-4000-6550-9
- Fabergé, Tatiana; Proler, Lynette; Skurlov, Valentin V. (1997). The Fabergé Imperial Easter Eggs. London: Christie's Books. 978-0-903432-48-1
- Hill Gerald (2007)։ Fabergé and the Russian Master Goldsmiths։ New York: Universe։ ISBN 978-0-7893-9970-0
- Lowes Will, McCanless Christel Ludewig (2001)։ Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia։ Scarecrow Press։ ISBN 978-0-8108-3946-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շղթայազարդ օրորոց կատեգորիայում։ |