Համաստեղություն (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համաստեղություն
Constellation Faberge egg 03 by shakko.jpg
Ստեղծման թնական1917
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերFersman Mineralogical Museum? և Alexander Ivanov?
ՀավաքածուFersman Mineralogical Museum? և Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերապակի, Լեռնային բյուրեղապակի և ալմաստ
Ֆաբերժեի ձվեր

«Համաստեղություն» (ռուս.՝ Созвездие), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1917 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով: Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին պետք է նվիրեր կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային[1], սակայն այդպել է չի նվիրում՝ գահընկեց լինելու պատճառով: Այն վերջին կայսերական ձուն է և մնացել է անավարտ:

Այսօր «Համաստեղություն» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ա. Ե. Ֆերսմանի անվան հանքաբանական թանգարանում Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն):

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համաստեղություն» ոսկերչական ձուն պատրաստված է մուգ կապույտ կոբալտե ապակուց, որն իրենից ներկայացնում է երկնակամարը: Դրա վրա փորագրված է 1904 թվականի օգոստոսի 12-ին արքայազն Ալեքսեյի ծննդյան օրվա աստղերի դիրքը: Ձուն պետք է պատված լիներ ադամանդներով: Տակդիրը անմշակ լեռնային բյուրեղապակուց է, որն ունի ամպի տեսք: Ձուն պետք է զարդարված լիներ արծաթյա քերովբեներով[2]:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համաստեղություն» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը պետք է լիներ մեխանիկական ժամացույցը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ այս ձուն պետք է Նիկոլայ կայսրը նվիրեր կնոջը 1917 թվականի Զատկին: Սակայն հեղափոխության ժամանակ կայսրը գահընկեց է լինում:

1925 թվականին, երբ Կարլ Ֆաբերժեի որդին՝ Ագաֆոնը փախչում էր Ռուսաստանից և ձուն տալիս է Ֆերսմանին[3]:

2001 թվականին հանգաքիտական թանգարանի ֆոնդերում հայտնաբերվում է «Համաստեղություն» անավարտ ձուն:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Расчёт даты Пасхи»։ Православная и католическая пасхи в XX и XXI веках։ nabasice.narod.ru։ Վերցված է 2014-07-18 
  2. «Mieks Fabergé Eggs: Blue-Constellation-Egg, 1917»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-05-29 
  3. Фирма Фаберже. Изделия из поделочных и драгоценных камней(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]