Սուրբ Գևորգի շքանշան (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգի շքանշան
Ստեղծման թնական1916
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Քսենիա Ալեքսանդրովնա, Prince Vasili Alexandrovich of Russia?, Fabergé?, A La Vieille Russie, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ
ՀավաքածուՍանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերարծաթ, ոսկի, արծնապակի, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր
Բարձրություն90 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Սուրբ Գևորգի շքանշան» (ռուս.՝ Орден Святого Георгия), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1916 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։ Այն միակ կայսերական ձուն է, որը կարողացել է կայսրուհին իր հետ արտասահման տանել[3]։

Այսօր «Սուրբ Գևորգի շքանշան» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Վեկսելբերգին ֆոնդին[4]։ Պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[5]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Գևորգի շքանշան» ոսկերչական ձուն ստեղծվել է կայսրին Սուրբ Գևորգի շքանշանով պարգևատրելու հիշատակին[5]։

Սպիտակ էմալով պատված ձվի մակերևույթին կանաչ ցանց և Սուրբ Գևորգի շքանշանի ժապավենն է պատկերված[6]։ Ձվի գագաթը պսակված է Մարիա Ֆեոդորովնայի արծաթե միացագրով՝ զարդարված կանաչ զարդաքանդակներով[1]։ Հակադիր ծայրին գրված է ստեղծման տարեթիվը՝ «1916»[4]: Ձուն ունեցել է ցանցկեն տակդիր։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Գևորգի շքանշան» ոսկերչական ձվի վրա տեղադրված հատուկ կոճակը սեղմելիս բացվում են ձվի վրայի մեդալիոնները։ Դրանց տակ երևում են Նիկոլայ II կայսեր և արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչի ջրաներկ դիմանկարները[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը «Սուրբ Գևորգի շքանշան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1916 թվականին՝ Զատկի տոնին[8]։

Երկու տարի անց՝ 1919 թվականին Մարիա Ֆեոդորովնան «Մալբորո» բրիտանական նավով տարագրվում է Ռուսաստանից՝ իր հետ Դանիա[9] տանելով միակ կայսերական ձուն՝ «Սուրբ Գևորգի շքանշանը»[2]։

1928 թվականին կայսրուհու մահից հետո ձուն անցնում է նրա դստերը՝ Քսենիա Ռոմանովային։ Վերջինիս մահից հետո նրա որդին՝ Վասիլի Ռոմանովը ձուն վաճառում է Սոթբիս աճուրդի տանը։ 1978 թվականին «Ֆորբս» ընկերության հավաքածուի մի մասն էր կազմում ձուն։ 2004 թվականին Սոթբիս[6] աճուրդի տանից ձուն գնում և հայրենիք է վերադարձնում Վիկտոր Վեկսելբերգը[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Saint George Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-04-09 
  2. 2,0 2,1 «Яйцо Орден Святого Георгия Фаберже 1916»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-04-09 
  3. 3,0 3,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-04-09 
  4. 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-04-09 
  5. 5,0 5,1 «Ոսկերչական ձուն թանգարանի պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-20-ին 
  6. 6,0 6,1 «Орден Святого Георгия - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-04-09 
  7. 7,0 7,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-04-09 
  8. «Карл Фаберже|Пасхальные шедевры (5). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-04-09 
  9. Иванова Мария։ «Один из символов России.»։ WorldLab (ru-RU)։ Վերցված է 2019-04-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]