Գատչինյան պալատ (Ֆաբերժեի ձու)
Գատչինյան պալատ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1901 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Henry Walters? և Ուոլթերսի արվեստի թանգարան |
Հավաքածու | Ուոլթերսի արվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծաթ, արծնապակի, Օնիքս (միներալ), մարգարիտ, Բյուրեղապակի, թավիշ և ալմաստ |
Բարձրություն | 127 միլիմետր |
Լայնություն | 91 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Գատչինյան պալատ» (ռուս.՝ Гатчинский дворец), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1901 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Գատչինյան պալատ» ոսկերչական կայսերական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ուոլթերսի գեղարվեստի թանգարանում (Բալթիմոր, Մերիլենդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[4]։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվի հեղինակը վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինն է[1]։ «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի մակերևույթը պատված է գիլիոշինային կաթնագույն էմալով։ Ձվի գագաթից գագաթ անցնում են մարգարտե տասներկու երիզներ[4]։ Մակերևույթը ձևավորված է նկարներով՝ ժապավեններ, զամբյուղներ, զարդանկարներ։ Ձվի գագաթներին տեղադրված են երկու խոշոր հարթ ադամանդներ։ Ըստ էության դրանց տակ տեղադրված են եղել ստեղծման տարեթիվն ու Մարիա Ֆեոդորովնայի միացագիրը, որոնք այսօր չեն պահպանվել։
Ձուն ներսից պատված է սպիտակ թավիշով[5]։
1903 թվականին Ֆաբերժեի ֆիրմայի վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը ռուս ձեռնարկատեր Ալեքսանդր Կելխի համար պատրաստել է«Կոնֆետատուփ» զատկական ոսկերչական ձուն, որը փաստացիորեն «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի կրկնօրինակն է։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ բացում են «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի կափարիչը՝ հայտնվում է Գատչինյան պալատի մանրակերտը[6], որը համարվել է Մարիա Ֆեոդորովնայի նստավայրը Սանկտ Պետերբուրգի սահմաններից դուրս[7]։ Կրկնօրինակը պատրաստված է մանրագույն մանրամասնությամբ։ Անգամ երևում են թնդանոթները, Պավել I-ի հուշարձանը, ընդհուպ մինչև ծառեր և թփեր[8]։
Այն բացառիկ անակնկալներից է համարվում, որը դուրս չի գալիս ձվից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1901 թվականի ապրիլի 1-ին՝ Զատկի տոնին է նվիրել։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ ժամանակ գինը կազմել է 5000 ռուբլի։ 1920 թվականին ձուն վաճառում են Փարիզում բնակվող ռուս աստանդական Ալեքսանդր Պոլովցովին։ 1930 թվականին այն գնում է Հենրի Ուոլթերսը՝ Բալթիմորից, որից հետո տեղափոխվում Ուոլթերսի գեղարվեստի թանգարան[9]։ 1952 թվականից մշտական ցուցադրության է ներկայացված այդ թանգարանում[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-01-23
- ↑ 3,0 3,1 «Яйцо Гатчинский дворец Фаберже 1901»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-23
- ↑ 4,0 4,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Gatchina Palace Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Гатчинский дворец - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Gatchina Palace Egg»։ The Walters Art Museum · Works of Art (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23
- ↑ «Romanov – Bohème and Bourbon» (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23(չաշխատող հղում)
- ↑ История приобретения Императорского яйца «Гатчинский дворец»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գատչինյան պալատ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |