Շտանդարտ զբոսանավը (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շտանդարտ զբոսանավը
Standard yacht (Faberge egg) 01 by shakko.jpg
Ստեղծման թնական1909
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, մարգարիտ, Լաջվարդ, Լեռնային բյուրեղապակի, էմալ և պլատին
Բարձրություն15,3 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Շտանդարտ զբոսանավը» (ռուս.՝ Яхта «Штандарт»), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1909[1] թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]: Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]:

Այսօր «Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[4] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[2]:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[1]: Այն երիզված է ոսկուց պատրաստված երիզով, որի վրա գրված է հետևյալ նախադասությունը՝ «Штандарт 1909» (Շտանդարտ 1909)[5]: Ոսկերչական ձուն ստեղծելու ժամանակ կիրառվել են հետևյալ նյութերը՝ կանաչ էմալ, մարգարիտ, ադամանդ, լազուրիտ, ոսկի, արծաթ, պլատին[4]: Ձուն տակդիրի վրա տեղադրված է հորիզոնական դիրքով:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը «Շտանդարտ»[6] զբոսանավն է՝ կառուցված 1895 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով: Զբոսանավի մանրակերտը պատրաստված է ոսկուց և պլատինից[7]: Կրկնօրինակն արված է խիստ մանրամասնությամբ՝ ընդհուպ մինչև ղեկանիվը, թնդանոթները, խարիսխը, մակույկները, ճոպանները[3]:

«Շտանդարտ զբոսանավը» կայսերական ձվի անակնկալը՝ Շտանդարտ զբոսանավի մանրակերտը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ II կայսրը «Շտանդարտ զբոսանավը» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային՝ 1909 թվականին՝ Զատկի տոնին: Այն ստեղծվել է որպես հիշատակ՝ զբոսանավում անցկացրած երջանիկ օրերի մասին[7]:

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[2]: Այդ օրվանից ցայսօր «Շտանդարտ զբոսանավը» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-02-06 
  2. 2,0 2,1 2,2 «Яйцо с моделью яхты «Штандарт» - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-02-06 
  3. 3,0 3,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-02-06 
  4. 4,0 4,1 4,2 «Пасхальное яйцо с моделью яхты «Штандарт»»։ www.kreml.ru (ru-RU)։ Վերցված է 2019-02-06 
  5. «Matt & Andrej Koymasky - Fabergé Standart Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-02-06 
  6. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-02-06 
  7. 7,0 7,1 «Яйцо Яхта Штандарт Фаберже 1909»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-02-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
  • Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
  • Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
  • Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]