Լազուրիտե (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազուրիտե
անգլ.՝ Lapis Lazuli Easter Egg with Crown and Ruby Egg Surprise, անգլ.՝ Lapis Lazuli Easter Egg (miniature crown surprise), անգլ.՝ Lapis Lazuli Easter Egg, անգլ.՝ Lapis Lazuli Easter Egg (ruby egg surprise), անգլ.՝ Easter Egg with Crown and Ruby Surprise[1], անգլ.՝ Miniature Crown Surprise from the Lapis Lazuli Easter Egg[2] և անգլ.՝ Ruby or Pink Sapphire Surprise from the Lapis Lazuli Easter Egg[3]
ՀավաքածուՔլիվլենդի գեղարվեստի թանգարան
Ֆաբերժեի ձվեր

«Լազուրիտե» (ռուս.՝ Ляпис-лазурное), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1886[4] կամ 1898 թվականին[5]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է[6]։

Այսօր «Լազուրիտե» ոսկերչական ձուն գտնվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում[7] (Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լազուրիտե» ոսկերչական ձուն առաջին կայսերական ձվի՝ «Հավիկի» դիզայնով է ստեղծված[8]։ Այն պատրաստված է լազուրիտից, ոսկուց, կապույտ, դեղնասպիտակ էմալից[9]։ Զարդարված է մարգարիտներով, սուտակներով և ադամանդներով։ Բացվող ձվի մեջ տեղադրված է ոսկե դեղնուցը, որը նույնպես բացվում է[4]։

Երկար ժամանակ կարծում էին, որ «Լազուրիտե» ոսկերչական ձուն պատկանում է կայսերական ձվերին[4]։ Սակայն, հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ այն չի պատկանել արքայական ընտանիքին։ Համաձայն Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III-ի և Կառլ Ֆաբերժեի միջև կնքած համաձայնության, կայսերական ոչ մի ձու պետք է չկրկնվեր դիզայնով։ Հնարավոր է, որ այն պատկանել կամ նախատեսված է եղել կայսերական ընտանիքի որևէ անդամի համար[9]։ Ի դեպ, այս դիզայնը Ֆաբերժեն օգտագործել է նաև 1898 թվականին «Կելխի հավիկ» ձուն ստեղծելիս[8]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լազուրիտե» ոսկերչական ձվի անակնկալը դրանում պահվող դեղնուցն է։ Դրա մեջ էլ իր հերթին պահվում են մյուս անակնկալները՝ կայսերական թագի մանրակերտը և կախազարդը՝ սուտակե փոքրիկ ձվի տեսքով[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում՝ Կարլ Ֆաբերժեի ոսկերչական տանը 1886 կամ 1898 թվականին։ Առաջին պատվիրատուի և գնորդի մասին պատմությունը լռում է։ 1930-ական թվականներին «Կարմիր խաչ տրիպտիխ» (1915) կայսերական ձվի հետ վաճառում են «India Early Minshall» ընկերությանը։ 1965 թվականին «Լազուրիտե» ոսկերչական ձուն նվիրում են Քլիվլենդի գեղարվեստի թանգարանին[7], ուր ցայսօր էլ պահպանվում և ցուցադրվում է հանրությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://clevelandart.org/art/1966.436
  2. https://clevelandart.org/art/1966.436.b
  3. https://clevelandart.org/art/1966.436.c
  4. 4,0 4,1 4,2 «Ляпис-лазурное - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  5. «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 5». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  6. Gorbutovichwrote, 2016-05-02 18:00:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-02 18:00:00. «Как христосовались покупатели Фаберже. Россия времен Александра III и Николая II. Часть 1». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 Anonymous (2018 թ․ հոկտեմբերի 30). «Lapis Lazuli Easter Egg with Crown and Ruby Egg Surprise». Cleveland Museum of Art (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  8. 8,0 8,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  9. 9,0 9,1 «Яйцо Курицы из ляпис лазури Фаберже». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  10. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]