Ժամացույց (Ֆաբերժեի ձու)
Ժամացույց | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1903 |
Ֆաբերժեի ձվեր |
«Ժամացույց» (ռուս.՝ Часы), ոսկերչական ձու, որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[1]՝ Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1903 թվականին Ֆաբերժեի ընկերությունում։
Այսօր «Ժամացույց» ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում[2] (Մոսկվա, Ռուսաստան)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ժամացույց» ոսկերչական ձուն պատրաստված է բավենիտից[3]։ Այն զարդարված է ձուլածո, քանդակադրոշմած և զարդաքանդակներով արծաթով։ Ձվի մակերևույթին տեղադրված է ժամացույցի կլոր թվացույցը[4]։ Թվերը հռոմեական են։ Թվացույցը երիզված է արծաթե շրջանակով, որի վրայից տարածվում են արծաթե զարդաքանդակները։ Ձուն տեղադրված է երեք ոտքի վրա, որոնք նույնպես արծաթյա են[4]։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անակնկալը ոսկերչական ձվի մեջ գտնվող ժամացույցի մեխանիզմն է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ժամացույց» ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում[3]՝ Կառլ Ֆաբերժեի ընկերությունում՝ 1903 թվականին։ Վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[1]։ Առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր էլ լռում է։ 2003 թվականին այն վաճառքի է հանվել «Գելոս» աճուրդի տանը[5][6]։ Այսօր այն գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում՝ Մոսկվայում (Ռուսաստան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (7). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ www.liveinternet.ru։ Վերցված է 2019-05-26
- ↑ 2,0 2,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 11»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-05-26
- ↑ 3,0 3,1 «Часы яйцо Фаберже 1903»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-05-26
- ↑ 4,0 4,1 «Часы - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-05-26
- ↑ «Независимая газета»։ Топ-лотом будут «часы-яйцо» (28.11.2003)։ ng.ru։ Վերցված է 2014-07-13
- ↑ «newsru.Культура»։ В Москве будет продан с аукциона пасхальный сувенир Фаберже — «Часы-яйцо» (21.11.2003)։ newsru.com։ Վերցված է 2014-07-13
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժամացույց (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |