Շուշանների փունջ
Շուշանների փունջ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1899 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Օնիքս (միներալ), ալմաստ, ոսկի, արծաթ և պլատին |
Բարձրություն | 27 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Շուշանների փունջ» (ռուս.՝ Букет лилий), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1899 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։
Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[3] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շուշանների փունջ» ոսկերչական ձուն համարվում է Ֆաբերժեի կողմից ստեղծված ամենամեծ ձվերից մեկը, վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[4]։ Այն ստեղծվել է հին ֆրանսիական ժամացույցների ոճով, որոնք բնորոշ էին Լյուդովիկոս XVI-ի ժամանակներին։ Ձվաձև ժամացույցը կանգնած է ուղղանկյուն տակդիրի վրա։ Վերջինս զարդարված է գիլիոշինային դեղին էմալով, գունավոր ոսկե զարդաքանդակներով։ Ձու-ժամացույցի գագաթը պսակված է սպիտակ շուշանների փնջով, որոնք պատրաստված են օնիքսով և ոսկով։ Թվահարթակը հռոմեական 12 թվերից է կազմված՝ զարդարված ադամանդներով և պատված սպիտակ էմալով։ Ժամացույցի սլաքը պատրաստված է Էրոսի նետի տեսքով՝ աղեղի վրա[5]։
Ձվի գագաթի սպիտակ շուշանների փունջը պատրաստված է ոսկով, օնիքսով և ադամանդներով, որոնք դուրս են գալիս ոսկուց պատրաստված վարդերի դրասանգից[6]։ Ըստ ծաղիկների լեզվի ձվի վրա օգտագործված ծաղիկները խորհրդանշում են.
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շուշանների փունջ» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է։ Ըստ վաղ պահպանված լուսանկարների՝ այն սուտակից և ադամանդից պատրաստված կախազարդ է եղել[7]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1899 թվականի Զատկի տոնին նվիրեց[7]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Շուշանների փունջ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Madonna Lily Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Яйцо часы Букет лилий Фаберже 1899»։ faberge-eggs.info։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-24-ին։ Վերցված է 2019-01-21
- ↑ [https://www.kreml.ru/exhibitions/virtual-exhibitions.faberzhe-paskhalnye-podark/paskhalnoe-yaytso-chasy-s-buketom-liliy/ «���������� ����-���� � ������� ������»]։ www.kreml.ru (ru-RU)։ Վերցված է 2018-12-27
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-21
- ↑ 6,0 6,1 «Description at mieks.com»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին։ Վերցված է 2012-05-05
- ↑ 7,0 7,1 «Букет лилий - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-21
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-21
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շուշանների փունջ կատեգորիայում։ |