Ժամացույցով ոսկե ձու (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամացույցով ոսկե ձու
Ստեղծման թնական1887
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա և մասնավոր հավաքածու
Հավաքածուանհայտ
Դիզայն և նյութեր
Նյութերթանկարժեք քար, ոսկի, արծնապակի, ալմաստ և շափյուղա
Բարձրություն82 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Ժամացույցով ոսկե ձու (ռուս.՝ Золотое яйцо с часами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1887 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։ Մինչ 2012 թվականը համարվում էր ութ կորած ձվերից մեկը։ 2014 թվականից ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնչորսկարատանի ոսկե ժամացույցը շվեյցարական «Vacheron Constantin» ապրանքանիշի է՝ որը տեղադրված է ձվի տեսքով ոսկե պատյանի մեջ։ Պատյանի վրա տեղադրված է յոթանասունհինգ ադամանդ[1]։ Այն զարդարված է ալիքաձև զարդանախշերով։ Տակդիրն ունի կրկնակիացած ոտքեր՝ զարդարված վարդագույն կոկոններով և փոքր տերևներով։ Տակդիրի օղակի վրա գտնվում են երեք մեծ կաբոշոնային շափյուղա, որոնցից ձգվելով ժապավեններն են հեռանում՝ զարդարված փոքրիկ ադամանդներով, որոնք հենարան են հանդիսանում վարդերից և տերևներից կազմված շղթաների համար՝ ոտքերին զարդապսակված։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անակնկալը ոսկերչական ձվի մեջ գտնվող ժամացույցի մեխանիզմն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամացույցով ոսկե ձուն» կայսր Ալեքսանդր III-ին է ուղարկվել 1887 թվականին Գյուստավ Ֆաբերժեի արհեստանոցից։ Նվերը թագուհի Մարիա Ֆեոդորովնային է ընծայվել նույն թվականի Զատկի տոնին։ Վերջին փաստաթղթային վկայությունը ձվի մասին գրվել է 1922 թվականին և նշվել է, որ այն գտնվում է Կրեմլի զինապալատում։ 2000-ականների վերջին ոմն Աննա և Վինսենթ Փալմադիներ նկատեցին, որ 1964 թվականին Սոթբիս աճուրդի տանը՝ Նյու Յորքում այս ձուն ցուցադրվել է 259 համարի լոտով։ Դա վկայում է այն մասին, որ ձուն գոյություն ունի նաև մեր օրերում և գտնվում է մասնավոր հավաքածուում։ Սոթբիսի պատկերասրահի արխիվները և ամսագրերը բացվեցին, սակայն նշումներում գրված էր․ «Գնորդը ցանկացել է մնալ անանուն»։

Ձվի փնտրտուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկար ժամանակ կարծում էին, որ կայսեր նվերը 1887 թվականին եղել է «Կապույտ ձու-ժամացույց օձովը», սակայն ըստ հետազոտությունների պարզ դարձավ, որ այն վերաբերում է 1895 թվականին, իսկ այս ձուն՝ 1887 թվականին։ Աճուրդում գտնված փաստաթղթերի և Մարիա Ֆեոդորովնայի՝ 1902 թվականին հավաքածուի ցուցադրությունից պահպանված լուսանկարից պարզ դարձավ, որ ձուն հենց «Ժամացույցով ոսկե ձուն» է, ոչ թե «Կապույտ ձու-ժամացույցը»։

Ձուն գտնվել է ամերիկացի թանկարժեք մետաղներ հավաքող մեկի մոտից, որը ձեռք էր բերել հնոտիքի շուկայից։ Ոսկերչական զարդը պահպանվել է խոհանոցում շուրջ տասը տարի, մինչև տերը պատահմամբ իմացավ դրա իրական արժեքի մասին[2]։ Ձվի սեփականատերը 2011 թվականի հոդված գտավ The Daily Telegraph թերթում, որտեղ նշված էր, որ ձուն համարվում է կորած[3]։

2014 թվականին լոնդոնյան Wartski ընկերությունը փորձաքննություն է անցկացնում ձվի իսկության վերաբերյալ, որից հետո անանուն գնորդը ձեռք է բերում այն, ընդ որում, ձվի գինը չի հրապարակել։ 2014 թվականի ապրիլի 14-17-ը ձուն ցուցադրվել է Լոնդոնի Մեյֆեյր շրջանի Գրաֆթոն սթրիթում գտնվող Wartski գրասենյակում։ Մինչ այդ վերջին անգամ ձուն ցուցադրվել էր 1902 թվականի մարտին Սանկտ Պետերբուրգում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «1887 Third Imperial Egg — Mieks Fabergé Eggs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  2. Scrap dealer finds €24m Faberge egg at bric-a-brac stall(անգլ.)
  3. Roya Nikkhah (13 августа 2011). «Is this £20 million nest-egg on your mantelpiece?» (անգլերեն). The Daily Telegraph.
  4. Anita Singh (18 марта 2014 года). «The £20m Fabergé egg that was almost sold for scrap» (անգլերեն). The Daily Telegraph.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]