Երեքնուկ (Ֆաբերժեի ձու)
Երեքնուկ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1902 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, պլատին, սուտակ, ալմաստ և արծնապակի |
Բարձրություն | 9,8 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Երեքնուկ» (ռուս.՝ Клевер), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1902 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Երեքնուկ» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Կրեմլի զինապալատում[4], որտեղ և պահպանվում և ցուցադրության է ներկայացվում հանրությանը (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երեքնուկ» ոսկերչական ձուն պատրաստված է մոդեռն ոճով[5]։ Ձուն իրենից ներկայացնում է երեքնուկի տերևներ և ցողուններ։ Տերևների մի մասը վառ կանաչ թափանցիկ էմալից են, իսկ մյուսները՝ ադամանդակուռ են[3]։ Տերևների միջև բարակ ժապավեններ կան, որոնց վրա ագուցված են սուտակներ։ Էմալապատման տեխնիկան վիտրաժային է[6]։ Ձվի վերին և ստորին գագաթների մոտ՝ տերևների տակ թաքցված է ոսկե ցանցկեն եզրակը, որոնց վրա պատկերված են կայսերական թագը, ստեղծման տարեթիվը՝ «1902» և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիը[4]։
Ձուն տեղադրված է ոսկե տակդիրի վրա, որն իրենից եռոտանի է ներկայացնում։ Ոսկերչական ձվի մեջ կա փոքրիկ օղակ, որն ըստ էության անակնկալի համար է նախատեսված եղել։ Ձուն խորհրդանշել է ընտանեկան կապը։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր անակնկալը կորսված է։ Ըստ պահպանված փաստաթղթերի, այն չորս տերև ունեցող թանկարժեք երեքնուկ էր, որը պատված էր 23 մեծ ադամանդով[5]։ Յուրաքանչյուր թերթիկի վրա պատկերված էր Նիկոլայ II կայսեր դուստրերի դիմանկարները՝ Օլգայի, Տատյանայի, Մարիայի և Անաստասիայի[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1902 թվականի Զատկի տոնին նվիրեց։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Երեքնուկ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[1] և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Clover Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-25
- ↑ 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-01-25
- ↑ 3,0 3,1 «Яйцо Клевер Фаберже 1902»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-25
- ↑ 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-25
- ↑ 5,0 5,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-25
- ↑ 6,0 6,1 «Клевер - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-25
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երեքնուկ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |