Ադամանդե ցանց (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամանդե ցանց
Diamond Trellis Egg.jpg
Ստեղծման թնական1892
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ժադեիտ և ալմաստ
Բարձրություն108 Միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Ադամանդե ցանց» (ռուս.՝ Алмазная сетка), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1892 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։

Ոսկերչական ձուն պատկանում է բիզնեսմեններ Դորոթի և Արթի Մակֆերին ֆոնդին և ցուցադրվում է Հյուսթոնի բնական գիտությունների թանգարանում: Անակնկալը՝ մեխանիկական փիղը, գտնվում է Լոնդոնում՝ Եղիսաբեթ II թագուհու հավաքածուում:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի «կճեպը» պատրաստված է կիսաթափանցիկ խնձորի կանաչ երանգով բավենիտից: Այն ամբողջովին պատված է անկյունագծային ցանցով՝ պատրաստված պլատինե երիզներից: Այդ երիզները ադամանդներով երեսարկված են ոսկու հիմքերի վրա[1]: Ձվի երկու ծայրերին, ցանցի միացման հատվածներում, երկու խոշոր ադամանդ են ագուցված: Ձվի մեջ պատված է սպիտակ մետաքսով, որի մեջ դրվել է անակնկալը: Ձվի պատվանդանը պատրաստված է եղել բաց դեղին ժադեիտից, որի վրա քանդակված են եղել երեք քերովբե, որոնք պահել է ձուն: Համարվում է, որ դրանք խորհրդանշել են կայսերական ընտանիքի երեք որդիներին՝ Նիկոլային, Գեորգիին և Միխայիլին[2]: Այս պահի դրությամբ պատվանդը կորսված է[3]:

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի անակնկալը

Այսօր ձվի հետ չգտնվող անակնկալը առաջին մեխանիզմով աշխատանքն էր, որը պատրաստվել էր Ֆաբերժեի արհեստանոցում: Այն իրենից ներկայացնում է փղիկ, որի մեխանիզմն աշխատում է, երբ փոքրիկ բանալիով լարում են այն[4]: Փղիկը, որի մեջքին կա ոսկե աշտարակ, պատրաստված է փղոսկրից, մասամբ պատված էմալով, որն էլ իր հերթին ադամանդներով է երեսապատված: Փղիկի ճակատին սպիտակ գույնի թանկարժեք քարերով է պատված[5]: Ժանիքները, կնճիթը և լծասարքը զարդարված են մանր ադամանդներով: Փիղը նման է Դանիայի զինանշանի վրա պատկերված փղին, որպեսզի Մարիա Ֆեոդորովնան հիշեր իր հայրենիքը: Փղի տեսքը կրկին օգտագործվել է 1900 թվականին «Սոճու կոն» ձվի համար՝ պատրաստված Վարվառա Կելխի համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական ձվի պատրաստմամբ զբաղվել է Ավգուստ Հոլմսթրյոմը, ում արհեստանոցը Կարլ Ֆաբերժեի ֆիրմայի կազմի մեջ էր մտնում:

1892 թվականին ձուն փոխանցվել է Ալեքսանդր III կայսրին, որն այն նվիրեց կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի տոնի առթիվ: Ըստ 1892 թվականի ապրիլի 7-ի Ֆաբերժեի հաշիվների, ձվի գինը կազմել է 4750 ռուբլի[1]:

1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ։ 1920-ական թվականներին «Антиквариат» գրասենյակի կողմից ձուն վաճառվել է Միշել Նորմանին՝ «Australian Pearl» ընկերությունից: Ավելի ուշ այն վաճառվում է Էմանուել Սնոումենին՝ բրիտանական «Wartski» ընկերությունից: 1929 թվականին ձուն գնում է ոմն Թիտսոնը: 1960 թվականին ձուն հայտնվում է «Սոթբիս» աճուրդի տանը: 1962-ից 1977 թվականներին և 1983 թվականից ձուն գտնվել է Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուներում:

2003 թվականին Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում ձուն հանեց վաճառքի՝ մեկնարկային 3 միլիոն ԱՄՆ դոլարով, սակայն այդպես էլ չվաճառվեց[6]: Ավելի ուշ այն գնեցին Արթի և Դորոթի Մակֆերին բիզնեսմենները Հյուսթոնից: Այսօր այն ցուցադրվում է Հյուսթոնի բնական գիտությունների թանգարանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]