Մարիա Ֆեոդորովա
Մարիա Ֆեոդորովա ռուս.՝ Мария Алексеевна Фёдорова | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Мария Алексеевна Ионова |
Ծնվել է | մարտի 28 (ապրիլի 9), 1859 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 11, 1934[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա |
Մասնագիտություն | նկարչուհի և սրբանկարիչ |
Ժանր | բնանկար |
ստորագրություն | |
Maria Feodorova Վիքիպահեստում |
Մարիա Ալեքսեևնա Ֆեոդորովա (ռուս.՝ Мари́я Алексе́евна Фёдорова, օրիորդական անւոնը՝ Իոնովա, ռուս.՝ Ионова, մարտի 28 (ապրիլի 9), 1859, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1934[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[3][4]), ռուս նկարչուհի, բնանկարիչ։ Կյանքի վերջին տարիներին ստեղծել է նաև սրբապատկերներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ալեքսեևնան ծնվել է 1859 թվականի մարտի 28 (ապրիլի 9)-ին Սանկտ Պետերբուրգի մերձակայքում՝ հաշվապահի ընտանիքում։ 1878 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգում արվեստի խթանման ընկերության նկարչական դպրոցում։ 1881 թվականից մասնակցել է Արվեստի ակադեմիայի դասերին որպես կամավոր, սակայն ակադեմիայի դասընթացը չի ավարտել[5]։ 1890 թվականին ստացել է ակադեմիայի փոքր, 1891 թվականին՝ մեծ խրախուսական մեդալ[6]։ Աշակերտել է Իվան Շիշկինին։ 1892 թվականին կանանց գիմնազիաներում դասավանդելու վկայական է ստացել։ Բազմիցս ճանապարհորդել է Ռուսաստանում, եղել է Վոլգայում։ Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության, Մոսկվայի արվեստասերների ընկերակցության և Արվեստի ակադեմիայի ցուցահանդեսներին։ 1898 թվականին Հովհաննես Այվազովսկին Գեղարվեստի ակադեմիայի խորհրդին միջնորդագիր է ներկայացրել Մարիա Ալեքսեևնային գեղանկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար պատվավոր կոչում տալու համար։ Հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆինլանդիա։
1923 թվականին համատեղ ցուցահանդեսներ է ունեցել Գրիգորի Պրոկոֆևի (1882-1967 թթ.) հետ Վիբորգում և Հելսինկիի Ստրինդբերգ սալոնում։ 1933 թվականին դարձել է Ֆինլանդիայի ռուս նկարիչների ընկերության անդամ, ներկայացրել է իր բնանկարները ընկերության 1-ին ցուցահանդեսում (1933 թ.): 1936 թվականին ընկերությունում կազմակերպված երեկույթի ժամանակ Վլադիմիր Շչեպանսկին հանդես է եկել նկարչուհու հիշատակին նվիրված «Ռուս բնանկարիչները» խորագրով ելույթով։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ֆեոդորովայի «К ненастью» ամենահայտնի աշխատանքը 1891 թվականին իր պատկերասրահի համար ձեռք է բերել Պավել Մխայլովիչ Տրետյակովը[7][8]։ Նկարչուհու հետաքրքիր աշխատանքներից մեկը`«Երեկո»-ն, 2013 թվականի հունվարին ցուցադրվել է Պոլտավայում «Դարերի ոգեշնչում» ցուցահանդեսում։ Ֆեդորովայի նկարները գտնվում են նաև Տագանրոգի և Ռյազանի թանգարաններում, Ռուսաստանի և Ֆինլանդիայի մասնավոր հավաքածուներում։
Հելսինկիի Սուրբ Նիկոլասի եկեղեցու համար (դստեր՝ Լյուդմիլայի հետ միասին) նկարել է սրբապատկերներ, Սուրբ Աստվածածին եկեղեցու համար «Գողգոթա» և «Плащаница» սրբապատկերները։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուստր՝ Լյուդմիլա Վ. Պլատան (օրիորդական անունը՝ Ֆեոդորովա), նկարչուհի (5.8.1885 թ. - 7.2.1944 թ.): Ամուսնացել է Վալդեմար Պլատանի (ֆիններեն՝ Karl Waldemar Platan) հետ (24.10.1890 թ. - 7.2.1944 թ.), երեխաներ չեն ունեցել, մահացել են Հելսինկիի ռմբակոծության ժամանակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Artnet — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 Invaluable — 1989.
- ↑ Феодорова (урожд. Ионова) Мария Алексеевна
- ↑ Во всех советских источниках в качестве года смерти указан 1916
- ↑ РГИА Ф. 79. Оп. 11. 1881. Д. 168.
- ↑ Энциклопедия русской живописи - Федорова (Ионова) Мария Алексеевна
- ↑ История русского искусства, под редакцией академика И. Э. Грабаря, том X, книга 1, изд. « Наука», М., 1968, стр.177
- ↑ Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII - начала XX века (до 1917 года), М., «Изобразительное искусство», 1984, стр. 483