Կառլ Ֆաբերժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլ Ֆաբերժեից)
Jump to navigation Jump to search
Կառլ Ֆաբերժե
ռուս.՝ Карл Гу́ставович Фаберже́
Karl Gustavovich Faberge.jpg
Ծնվել էմայիսի 18 (30), 1846
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2] (74 տարեկանում)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԱզգությունԴանիացիներ
ԿրթությունSaint Peter's School?
Մասնագիտությունոսկերիչ, գյուտարար և արվեստների գործիչ
Ծնողներհայր՝ Գուստավ Ֆաբերժե
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներAgathon Fabergé?
Կայքfaberge.com/news/48-petercarlfaberg.aspx
Peter Carl Fabergé Վիքիպահեստում
Կառլ Շմիդտ: «Ֆաբերժե» ֆիրմայի շենքը Սանկտ Պետերբուրգում, 1900

Պետեր Կառլ Գուստավի Ֆաբերժե (մայիսի 18 (30), 1846, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2], Լոզան, Շվեյցարիա), ռուս հայտնի[3][4][5] ոսկերիչ: Ընտանեկան ընկերության և ոսկերչական արվեստի վարպետների դինաստիայի գլխավոր: Ֆաբերժեի ձվերի ստեղծողն է, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհի հավաքածուների տերերի կողմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Կառլ Ֆաբերժեն ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1846 թվականի մայիսի 30-ին, ծագմամբ ռուս գերմանացի է: Նրա հայրը՝ Գուստավ Ֆաբերժեն, ծագում էր ֆրանսիական արմատներով գերմանական ընտանիքից և ծնունդով Էստոնիայից էր, իսկ նրա մայրը՝ Շառլոտա Յունգշտեդտը, դանիացի նկարչի դուստր էր: 1842 թվականին Ֆաբերժե-ավագը Սանկտ Պետերբուրգում հիմնեց ոսկերչական ընկերություն:

Կառլ Ֆաբերժեն ճանապարհորդում էր Եվրոպայով և ի սկզբանե սովորում էր Դրեզդենում, իսկ այնուհետև սկսեց ոսկերչական գործ սովորել ֆրանկֆուրտյան վարպետ Ջոզեֆ Ֆրիդմանի մոտ: Դրանից հետո վերադարձավ Ռուսաստան: 1870 թվականին 24 տարեկան հասակում նա իր ձեռքը վերցրեց հոր ընկերության ղեկավարումը:

1882 թվականին Մոսկվայի Համառուսաստանյան գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսին նրա ընկերության աշխատանքները գրավեցին Ալեքսանդր III կայսեր ուշադրությունը: Կառլը ստացավ արքայական ընտանիքի հովանավորչությունը և «Ձերդ Կայսերական Մեծության ոսկերիչ և Կայսերական Էրմիտաժի ոսկերիչ» տիտղոսը:

Ֆաբերժեի ընկերությունը հռչակավոր էր Եվրոպայում: Կայսերական ընտանիքի՝ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Հունաստանի և Բուլղարիայի շատ բարեկամներ աշխատանքները նվեր էին ստանում: 1900 թվականին Փարիզում Ֆաբերժեն ստացավ «Փարիզի ոսկերիչների գիլդիայի վարպետի» կոչում, ինչպես նաև նրան պարգևատրեցին Պատվո Լեգեոնի շքանշանով:

1899-1900 թվականներին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վեր էր խոյանում ճարտարապետ Կարլ Շմիդտի՝ ոսկերիչի զարմիկի նախագծով կառուցված Ֆաբերժեի ֆիրմայի գլխավոր շենքը: Առաջին հարկերում տեղավորված էին խանութն ու արհեստանոցները: Շենքի մնացած մասը զբաղեցնում էին Ֆաբերժե ընտանիքի բնակելի սենյակները:

Ֆաբերժեի շիրիմը Կաննում՝ Գրան Ժաս գերեզմանատանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Henty Charles Bainbridge Peter Carl Faberge. Goldsmith and Jeweller to the Russian Imperial Court. His Life and Work. — 3-rd. — GB, Bugay, Suffolk: Spring Books, 1968. — 168 p.
  4. Артём Кречетников. (27-5-2011)։ «Ювелир Его Императорского Величества» (ռուսերեն)։ Русская служба Би-би-си։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-05-27 
  5. A. Kenneth Snowman Carl Faberge. Goldsmith to The Imperial Court of Russia. — New York: Crown Publishers, Inc, 1983. — 160 p. — ISBN 0-517-405024