Սկանդինավյան (Ֆաբերժեի ձու)
Սկանդինավյան | |
---|---|
Ստեղծման թնական | 1899 և 1903 |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Maria Quisling?, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, էմալ և ալմաստ |
Բարձրություն | 74 Միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Սկանդինավյան» (ռուս.՝ Скандинавское), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1899 թվականից 1903 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]: Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է[2]:
Այսօր «Սկանդինավյան» ոսկերչական ձուն ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[3]:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սկանդինավյան» ոսկերչական ձուն պատրաստված է կարմիր և կանաչ ոսկուց[4]: Ներսից զամշապատ է: Արտաքինից պատված է թափանցիկ մորեգույն-կարմիր էմալով: Օգտագործված է նաև թափանցիկ սպիտակ, փայլատ և դեղին էմալ: Դեղնուցի մեջ պահվում է ձվի մյուս անակնկալը:
Փաստացիորեն պատրաստված է առաջին կայսերական ձվի՝ «Հավիկի» (1885) տեսքով: Ֆաբերժեն պատրաստել է նաև նմանատիպ այլ ձվեր՝ «Լազուրիտե» (1886) և «Կելխի հավիկ» (1898), բայց ի տարբերություն դրանց, «Սկանդինավյան» ձուն զարդարված է ոչ թե մարգարիտներով, այլ ադամանդներով[1]:
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սկանդինավյան» ոսկերչական ձվի անակնկալը դեղնուցում պահվող հավիկի ոսկե մանրակերտն է: Այն էմալապատ է, իսկ աչքերը ադամանդներից են[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սկանդինավյան» ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում: Վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[4]: Առաջին պատվիրատուի ու գնորդի մասին ոչ մի վկայություն չի պահպանվել:
Ձուն հայտնաբերվել է 1980 թվականին Օսլոյի բանկերից մեկի չհրկիզվող պահարանում՝ Մարիա Քվիսլինգի զարդերի մեջ[2]:
Հետագայում այն գնում է Վիկտոր Վեկսելբերգը և վերադարձնում հայրենիք՝ Ռուսաստան:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Скандинавское - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-25
- ↑ 2,0 2,1 Gorbutovichwrote 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00։ «Как христосовались покупатели Фаберже. Часть 2»։ gorbutovich.livejournal.com (en-us)։ Վերցված է 2019-01-25
- ↑ 3,0 3,1 «Скандинавское яйцо Фаберже 1899 - 1903»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-25
- ↑ 4,0 4,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 7»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սկանդինավյան (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |