Ֆաբերժեի թանգարան
Ֆաբերժեի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրված է | 2013 |
Հիմնադիր | Վիկտոր Վեկսելբերգ |
Կայք | fabergemuseum.ru(ռուս.) և fabergemuseum.ru/en/(անգլ.) |
![]() | |
![]() |
Ֆաբերժեի թանգարան (ռուս.՝ Музей Фаберже), մասնավոր թանգարան ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Տեղակայված է Նարիշկինների և Շուվալովների պալատում: Թանգարանում պահվում են XIX-XX դարերի ռուսական ոսկերչական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ: Ամենաթանկ և հայտնի նմուշները Ֆաբերժեի ձվերն են:
Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 19-ին: Հանրության համար թանգարանը սկսել է գործել 2014 թվականի ապրիլից: Ֆաբերժեի թանգարանը աշխատում է ամեն օր 10:00-21:00. դրամարկղը բացվում է 9:30:
Թանգարանը պատկանում է Վիկտոր Վեկսելբերգին:
Ֆաբերժեի թանգարանը բաղկացած է տասնմեկ սրահից՝ Ասպետական սրահ, Կարմիր հյուրասենյակ, Կապույտ հյուրասենյակ, Ոսկյա հյուրասենյակ, Նախասրահ, Սպիտակ հյուրասենյակ, Երկնագույն հյուրասենյակ, Ցուցահանդեսային սրահ, Գոթական սրահ, Վերին բուֆետային, Բեժագույն սրահ[1]:
2019 թվականին մուտքի տոմսի գումարը կազմել է 700 ռուբլի՝ էքսկուրսիոն ծրագրով և անհատական՝ 450 ռուբլի[2]:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարան ձևավորելուն նպաստեց այն հանգամանքը, երբ Վիկտոր Վեկսելբերգը 2004 թվականին ամերիկացի միլիարդատեր Մալկոլմ Ֆորբսի հավաքածուից գնեց Կառլ Ֆաբերժեի ստեղծագործություններից: Ֆորբսը Ֆաբերժեի ստեղծագործությունների մեծ սիրահար էր և զանազան աճուրդներից ձեռք էր բերել Ֆաբերժեի ֆիրմայում պատրաստված իրեր: 2004 թվականին պետք է աճուրդում Ֆորբսի հավաքածուն վաճառվեր տարբեր լոտերի ներքո, սակայն Վեկսելբերգի ներկայացուցիչները հասան նրան, որ Ֆորբսի հավաքածուն մեկ լոտով վաճառվի: Այդպիսով Ֆաբերժեի գլուխգործոցները գնվեցին ու միանգամից տեղափոխվեցին Ռուսաստան[3]:
Հավաքածուն ցուցադրելու նպատակով ընտրվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող Նարիշկինների և Շուվալովների պալատը, որտեղ նախկինում տեղակայված էր «Բարեկամության տունը»: Սանկտ Պետերբուրգի վարչությունը Նարիշկինների և Շուվալովների պալատը վարձակալության հանձնեց Վեկսելբերգի ֆոնդին 50 տարի ժամկետով: 2006 թվականին պալատը ռեստավրացիայի են ենթարկել՝ ծախսելով 1,2 միլիարդ ռուբլի:
Թանգարանի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում պահվում են 4000 նմուշ, որոնցից ամենահայտնիները կայսերական ձվերն են, ինչպես նաև արծաթյա սպասք, ինտերիերի իրեր, ոսկերչական զարդեր՝ պատրաստված Ֆաբերժեի ֆիրմայում: Թանգարանում ցուցադրվում են նաև Ֆաբերժեի մրցակիցների կողմից պատրաստված իրերը: Ցուցադրական սրահում նաև կտավներ են ցուցադրվում, որոնք վրձնել են՝ Հովհաննես Այվազովսկին, Կոնստանտին Մակովսկին, Կառլ Բրյուլովը, Վլադիմիր Ամմոնը, Վասիլի Պոլենովը, Հենրիկ Սեմրիրադսկին:
Վերին բուֆետային սրահում ցուցադրված են Ռենուարի, Լուի Վալտայի, Անրի Մատիսի, Կորովինի, Կոնստանտին Գորբատովի նկարները:
Գոթական սրահում ներկայացված են ռուսական սրբապատկերները:
Թանգարանի կայսերական ձվերն են.
- Հավիկ
- Վերածնունդ
- Վարդի կոկոնով ձու
- Թագադրական
- Հովտաշուշաններ
- Դափնի
- Մալբորո դքսուհու ժամացույց-ձու
- Կելխի հավիկ
- Թագավորման տասնհինգամյակ
- Քրիստոսի հարություն
- Կելխի շանտեկլեր
- Սուրբ Գևորգի շքանշան
- Գարնանային ծաղիկներ
- Աքաղաղ
- Երեք մանրակերտով նարդոսավարդագույն ձու
- Սկանդինավյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Музей Фаберже - Санкт-Петербург | Mustvisit»։ Mustvisit.world (ռուսերեն)։ Mustvisit։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-08-ին։ Վերցված է 2017-06-20
- ↑ сайт Музея Фаберже։ «Музей «Фаберже» - Онлайн билеты»։ tickets.fsv.ru։ Վերցված է 2019-07-06
- ↑ Костоева, В. (2018-05-13)։ «Сокровища Фаберже: как Россия навсегда потеряла ювелирный бренд»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին։ Վերցված է 2019-11-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոր ռուսական թանգարաններ
- Ֆաբերժեի թանգարանի նմուշները
- Հավաքածուն առանց էքսկուրսավարի
- Թանգարանը ձեռք է բերել 7 թանկարժեք իր
- Կայացել է առաջին փորձաքննությունը
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆաբերժեի թանգարան կատեգորիայում։ |