Jump to content

Յուսուպովի ձու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուսուպովի ձու
ՊատվիրատուՖելիքս Սումարոկով Էլսթոն
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԶինաիդա Յուսուպովա
Ֆաբերժեի ձվեր

«Յուսուպովի ձու» (ռուս.՝ Яйцо́ Юсу́пова), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստել է Հենրիխ Վիգսթրյոմը Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1907 թվականին[1]։ Ձուն-ժամացույցը ստեղծվել է Յուսուպովների համար։ Այն իշխան Ֆելիքս Յուսուպովը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Զինաիդա Յուսոպովային, որպես ամուսնության քսանհինգամյակի նվեր[2]։

Այսօր «Յուսուպովի ձու» ոսկերչական ձուն գտնվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում (Լոզան, Շվեյցարիա)[3]։

«Յուսուպովի ձու» ոսկերչական ձուն ստեղծվել է որպես սեղանի ժամացույց՝ Լյուդովիկոս XVI-ի ոճով[1]։ Այն պատրաստված է դեղին և կարմիր ոսկուց։ Որպես զարդարանք օգտագործվել են հետևյալ նյութերը՝ ադամանդ, զմրուխտ, մարգարիտ, սուտակ, սպիտակ օնիքս, թափանցիկ մորեգույն, վարդագույն և անթափանց սպիտակ էմալ։ Պտտվող թվացույցը պատված է սպիտակ էմալով։ Հռոմեական թվերը ադամանդակուռ են։ Ոսկերչական ձուն տեղադրված է երեք հենասյուն-ոտքերի վրա, որոնց վերջավորությունն արված է առյուծի թաթերի տեսքով։ Տակդիրի վրա գրված է XXV, որը խորհրդանշում է ամուսնության քսանհինգամյակը։ Ոսկե ծաղկաշղթան շրջանաձև եզրավորում է ձուն, ինչպես նաև որպես շրջանակ է ծառայում երեք մեդալիոնների համար։ Ենթադրվում է, որ դրանց վրա եղել է Ֆելիքս Յուսոպովի և որդիների մանրանկարները։ Այսօր լատիներեն М, Y և S ադամադակուռ տառերն են՝ Մորիս Սանդոզի՝ ներկայիս սեփականատիրոջ անուն, ազգանուն, հայրանվան սկզբնատառերը (Maurice Yves Sandoz): Ձվի գագաթը պսակված է ոսկե թասով, որից դուրս են գալիս ոսկուց պատրաստած կրակի բոցերը՝ զարդարված ադամանդներով և սուտակներով[1]։

Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ։

Ֆելիքս Յուսուպովը[4] 1907 թվականի Զատկի տոնին ձուն նվիրել է կնոջը՝ Զինաիդա Յուսոպովային, որպես ամուսնության քսանհինգամյակի նվեր։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ Յուսուպովները փախչում են երկրից և հարստության զգալի մասը, այդ թվում և այս ձուն պահում գաղտնարանում։ Սակայն հինգ տարի անց այն հայտնաբերվում և վաճառքի է հանվում։ Հնարավոր է, որ այն վաճառվել է ռուս չինովնիկի Փարիզում կամ Բեռլինում[3]։ 1949 թվականին այն գտնվել է Լոնդոնում։ 1953 թվականին ձու-ժամացույցը ձեռք է բերում շվեյցարացի մագնատ Մորիս Սանդոզը[1]։ 1995 թվականից ցայսօր ձուն պահվում է Էդուարդ և Մորիս Սանդոզների ֆոնդում։

Նույն ֆոնդին են այսօր պատկանում նաև կայսերական «Կարապ» (1906) և «Սիրամարգ» (1908) ձվերն իրենց անակնկալներով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Яйцо-часы Юсуповых - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 3,2 «Яйцо Юсуповых Фаберже 1907». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  4. Deligentknamewrote, 2016-06-02 23:38:00 Deligentkname Deligent 2016-06-02 23:38:00. «Очарование искусства династии Фаберже.Часть 2.Пасхальные яйца в различных коллекциях». deligent.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]