Ֆելիքս Յուսուպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Յուսուպով
Դիմանկար
Ծնվել էմարտի 11 (23), 1887
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 27, 1967(1967-09-27)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՀամալսարանի քոլեջ և Պաժերի կորպուս
Մասնագիտությունսպա, մեկենաս, ձեռնարկատեր և հրապարակախոս
ԱմուսինԻրինա Ալեքսանդրովնա Ռոմանովա
Ծնողներհայր՝ Ֆելիքս Սումարոկով Էլսթոն[3], մայր՝ Զինաիդա Յուսուպովա
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԵրեխաներPrincess Irina Felixovna Yusupova, 9th Princess Yusupov?[3]
 Felix Yusupov Վիքիպահեստում

Ֆելիքս Ֆելիքսովիչ Յուսուպով, կոմս Սումարկով-Էլսթոն (մարտի 11 (23), 1887, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1967(1967-09-27)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա), ցարական իշխան, ազնվական և հուշագիր, Յուսուպովների տոհմի վերջին իշխանը։

Հայտնի է նրանով, որ մասնակցել է Գրիգորի Ռասպուտինի սպանությանը։ Նիկոլայ II ցարի զարմուհու՝ իշխանուհի Իրինա Ռոմանովայի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիք Յուսուպովը Վալենտին Սերովի կտավում, 1903 թվական

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Ֆելիքսովիչ Յուսուպովը ծնվել է 1887 թվականի մարտի 11-ին (նոր տոմարով՝ մարտի 23-ին) Պետերբուրգում՝ կոմս Ֆելիքս Սումարկով-Էլսթոնի և իշխանուհի Զինաիդա Յուսուպովայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի կրտսեր որդին, նրա ավագ եղբայրը եղել է Նիկոլայ Յուսուպովը։

1885 թվականին նրա հայրը իրավունք է ստացել իրեն անվանել իշխան Յուսուպով։ Կնքվել է 1887 թվականի ապրիլի 11-ին Փոստերի և հեռագրերի գլխավոր վարչության մոտ գտնվող Սուրբ տասներկու առաքյալների եկեղեցում։ Նրա կնքահայրը դարձել էր պապը՝ Նիկոլայ Յուսուպով կրտսերը, ինչպես նաև նախատատը՝ Զինաիդա Յուսուպովան ու տատը՝ Ե. Ս. Սումարկովա-Էլսթոնը[4]։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գուրևիչի մասնավոր գիմնազիան։ 1908 թվականին իր ավագ եղբոր՝ Նիկոլայի մահվանից հետո, որին մենամարտի ժամանակ սպանել էր կոմս Արվիդ Մանտեյֆելը (նրա կինը սիրավեպ է ունեցել Նիկոլայի հետ), Ֆելիքս Յուսուպովը դարձել է Յուսուպովների ընտանական կարողության միակ ժառանգորդը։

1909-1912 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում (Համալսարանական քոլեջ), որտեղ հիմնել է Օքսֆորդի համալսարանի ռուսական ընկերակցությունը։ 1910-ական թվականներին գլխավորել է Ռուսական առաջին ավտոմոբիլային ակումբը, որը տեղակայված էր Ռուսական ապահովագրական առաջին ընկերակցության տանը։

Իր հուշերում Ֆելիքս Յուսուպովը հետաքրքրությամբ պատմում է այն մասին, որ իր երիտասարդ տարիներին, ավագ եղբոր Նիկոլայի հետ միասին լինելով թատերական արվեստի երկրպագուներ, խաղային բնույթի շրջանակներում տարված էին թատերական վարպետությամբ։ Յուսուպովն ուներ արտասովոր թատերական կարողություններ կերտելու թատերական տարբեր կերպարներներ՝ տղամարդկանց կողմից կանացի դերերի դասական կերտումից մինչև կարդինալ Արման Ժան դյու Պլեսսի Ռիշելյե ու «Վյազեմի լավրայի» աղքատի դերը[5]։ Պատանեկան տարիքի այդ իրադարձություններն ու էպատաժային վարքագիծը[6] մի շարք հեղինակների մոտ առիթ հանդիսացան[7][8] առաջ քաշելու իշխանի նույնասեռականության հնարավոր հանգամանքը։

1908 թվականին մենամարտի ժամանակ ավագ եղբոր մահը նրան դարձրեց ահռելի կարողության ժառանգորդ։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարձրահասակ, նիհար, ամրակազմ, բյուզանդական գրի սրբապատկերային դեմքով» (Ալեքսանդր Վերտինսկու բնութագիրը[9]) իշխան Ֆելիքս Յուսուպով կրտսերը, Նիկոլայ II ցարի համաձայնությամբ, 1914 թվականի փետրվարի 22-ին ամուսնացել է կայսերական արյամբ իշխանուհի Իրինա Ալեքսանդրովայի հետ, որը եղել է Նիկոլայ I-ի թոռան՝ մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչի ու Նիկոլայ II-ի քրոջ՝ մեծ իշխանուհի Քսենիա Ռոմանովայի դուստրը։

Ֆելիքս Յուսուպն իր հարսնացուի Իրինա Ռոմանովայի հետ միասին, 1913 թվական

Ֆելիքս Յուսուպովի հուշերից[10].

Մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչը մի անգամ եկել էր մորս հետ քննարկելու իմ ու իր դստեր՝ Իրինայի միջև նախատեսվելիք ամուսնությունը։ Ես երջանիկ էի, քանի որ դա համապատասխանում էր իմ գաղտնի ձգտումներին։ Ես չէի կարողանում մոռանալ երիտասարդ անծանոթուհուն, որին հանդիպել էի Ղրիմի ճանապարհին զբոսանքի ժամանակ։ Այդ օրվանից ես գիտեի, որ դա իմ ճակատագիրն է։ Դեռ միանգամայն աղջնակ վեր էր ածվել ապշեցուցիչ գեղեցկուհու։ Ամոթխածությունից նա զուսպ էր, սակայն զսպվածությունը ավելացնում էր նրա հմայքը՝ շրջապատելով առեղծվածով։ Նոր զգացմունքների հետ համեմատած իմ բոլոր նախկին հետաքրքրությունները թշվառ էին։ Ես հասկացա իրական զգացմունքի հարմոնիան։
Իրինան և Ֆելիքսը դստեր Իրինայի հետ միասին, 1916 թվական

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմն սկսվեց այն ժամանակ, երբ նորապսակները գտնվում էին հարսանեկան ճանապարհորդության մեջ։ Լոնդոնից Կիսինգեն հարազատներին այցի ժամանակ, որտեղ նրանք բուժում էին ստանում, Ֆելիքսը և Իրինան ձերբակալվեցին Գերմանիայում՝ կայզեր Վիլհելմ II-ի հրամանով։ Իրինան անընդհատ դիմում էր գերմանական կողմին՝ իր զարմուհի Ցեցիլիա Մեքլենբուրգ Շվերինսկայայի մոտ Ռուսաստան մեկնելու համար, որը կայզերի հարսն էր։ Ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով՝ իշխան Ֆելիքս Սումարկով-Էլսթոնը, որպես դիվանագիտական միջնորդի, ներգրավեց Իսպանիայի դեսպանին։ Արտաքին գործերի նախարար Գոթլիբ ֆոն Յագովի հետ դիվանագիտական բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն տրամադրել ռուսական դեսպան Սերգեյ Սվերբեևին հատուկ գնացք՝ ռուսական դեսպանության անդամներին ու Գերմանիան լքելու ցանկություն ունեցող ռուսաստանցիներին հեռանալ այդ երկրից։ Երբ կայզեր Վիլհելմ II-ին զեկուցեցին Յուսուպովների փախուստի մասին, նա անմիջապես հրամայել ձերբակալել նրանց սահմանին, սակայն հրամանն ուշացել էր։ Յուսուպովներին հաջողվեց հատել չեզոք Դանիայի հետ սահմանը։ Կոպենհագենում Յուսուպովներին այցելել կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան, Դանիայի թագավորն ու թագուհին իրենց հարազատների հետ, որոնք գտնվում էին Դանիայի տարածքում։ Բոլորը ցնցված էին տեղի ունեցածով։ Կայսրուհին խնդրեց և կարողացավ ստանալ մի քանի գնացք՝ Գերմանիայից փախած բազմաթիվ ռուսաստանցիներին հայրենիք վերադառնալու համար, որոնցից շատերը չունեին հնարավորություն ինքնուրույն հասնելու համար։ Շուտով կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի հետ միասին, անցնելով Ֆինլանդիան, նրանք հայտնվեցին Սանկտ Պետերբուրգում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իշխան Ֆելիքս Յուսուպով կրտսերն ազատվեց բանակ զորակոչվելուց, քանի որ հանդիսանում էր ընտանիքի միակ զավակը։ Սակայն նա սկսեց զբաղվել հիվանդանոցների ստեղծմամբ ու դրանց կահավորմամբ։ Ծանր վիրավորում ունեցող զինվորականների համար առաջին հիվանդանոցը տեղակայվեց Սանկտ Պետերբուրգում՝ իշխանուհի Յուսուպովայի տանը։ Աշխատելով այնտեղ՝ նա որոշեց սպայական կուրսեր անցնել Պաժերի կորպուսում և 1915-1916 թվականներին արդեն ունենալ սպայական կոչում։

1915 թվականին Ֆելիքսն ու Իրինան ունենում են իրենց դստերը՝ Իրինա Յուսուպովային (ամուսնական ազգանունը՝ Շերեմետևա)։ Երեխային կնքել են ընտանեկան ժամատանը՝ ցարական ընտանիքի ու մի քանի մտերիմ ընկերների ներկայությամբ։ Կնքահայրն ու կնքամայրը եղել են ցար Նիկոլայ II-ը և կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան։

Ռասպուտինի սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Պուրիշկևիչի, պորուչիկ Սերգեյ Սուխոտինի և իր փեսա, մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի հետ միասին, իշխան Ֆելիքս Յուսուպով կրտսերը դարձել է Գրիգորի Ռասպուտինի սպանության կազմակերպման մասնակից։ Հանցավոր գործունեությանը Ֆելիքս Յուսուպովն իր մասնակցությունը մեկնաբանում էր հետևյալ կերպ. «Դեռ չպայմանավորված, յուրաքանչյուրս մեր մտքում, եկել էինք միասնական որոշման. Ռասպուտինին անհրաժեշտ է վերացնել, նույնիսկ եթե սպանության գնով[11]»։ «Ռասպուտինի հետ իմ բոլոր հանդիպումներից հետո, բոլոր տեսածս ու լսածս միասին, ես վերջնականապես համոզվեցի, որ նրա մեջ թաքնված է ողջ չարիքը և Ռուսաստանի բոլոր անհաջողությունների գլխավոր պատճառը. չի լինի Ռասպուտինը, չեն լինի նաև այն սատանիստական ուժերը, որի ձեռքն էին ընկել Ցարն ու Կայսրուհին[12]»։

Արտագաղթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Յուսուպովն ու կինը՝ Իրինան, 1930 թվական

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Յուսուպովները մեկնում են Ղրիմ, որտեղից էլ «Մալբորո» գծանավով մեկնում Մալթա, այնտեղից էլ, ավելի ուշ, դեպի Լոնդոն։ Ընտանեկան զարդերի և Ռեմբրանդի երկու կտավների վաճառքից գոյացած միջոցներով (դա այն էր, ինչ ընտանիքը կարողացել էր 1917 թվականին դուրս բերել Ցարական Ռուսաստանից), Յուսուպովները տուն են գնում Բուլոնյան անտառում։ Նրանք շարունակում են զբաղվել բարեգործությամբ՝ օգնելով ռուս ներգաղթյալներին։ Բիզնեսի անհաջող վարումը հանգեցնում է ֆինանսական խնդիրների և 1939 թվականին նրանք վաճառում են իրենց բնակարանը։ Յուսուպովները տեղափոխվում են Փարիզի 16-րդ շրջանում Pierre Guerin փողոցի վրա գտնվող փոքր բնակարան, որտեղ իշխան Ֆելիքս Յուսուպովն ապրում է մինչ իր մահը։ [[պատկեր։Felix Yusupov by J.Linse (priv.coll).jpg|thumb|right|331x331px|Ֆելիքս Յուսուպովի կտավը, 1920-ական թվականներ։ Մասնավոր հավաքածուից։ Հեղինակը Յոհանես Լինսեն է։]] 1920-ական թվականներին Յուսուպով ամուսինները բացում են Irfé նորաձևության տունը, սակայն այն եկամտաբեր չէր և ֆինանսական կայունություն չէր ապահովում։ Ընտանեկան բյուջեն հաջողվեց լցնել Անգլիայում հոլիվուդյան Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերության դեմ տարած դատական հաղթանակը (25 000 ֆունտ)։ 1932 թվականին էկրաններին բարձրացավ «Ռասպուտինը և կայսրուհին» ֆիլմը, որտեղ պնդվում էր, թե իշխան Յուսուպովի կինը եղել է Ռասպուտինի սիրուհին։ Յուսուպովին դատարանում հաջողվեց ապացուցել, որ նման պնդումները հերհյուրանք են։ Հենց այդ պատահարից հետո Հոլիվուդում որոշեցին, որ բոլոր ֆիլմերից առաջ կգրվի այն մասին, որ ֆիլմում ցուցադրված գործողությունները մտացածին են, իսկ իրական անձանց հետ ցանկացած համընկնում պատահական է[13][14]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իշխանը հրաժարվեց աջակցել նացիստներին և մերժեց Խորհրդային Միություն վերադառնալու առաջարկը[15]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի մոտ գտնվող Սենթ Ժենևիև դե Բուայի ռուսական գերեզմանատունը։ Մեկ գերեզմանում թաղված են Ֆելիքս Յուսուպովը, նրա որդին, հարսը և թոռնուհին։

1967 թվականին 80 տարեկան հասակում Փարիզում մահացել է Յուսուպովների տոհմի վերջին ներկայացուցիչը։ Թաղված է Սենթ Ժենևիև դե Բուայի ռուսական գերեզմանատանը։ Իրինա Յուսուպովան մահացել է 1970 թվականին և թաղված է նրա կողքը։

Սերունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը, մետրոպոլիտ Կիրիլը և Քսենիա Նիկոլաևնա Սֆիրիսը (Յուսուպովա-Շերեմետևա)։

Յուսուպովների տոհմի սերունդներից են իշխանուհի Իրինա Յուսուպովայի (1915—1983) և կոմս Նիկոլայ Դմիտրիևիչ Շերեմետևի (1904—1979) դուստրը՝ Քսենիա Նիկոլաևնա Սֆիրիսը ու նրա դուստրը՝ Տատյանան։ Վերջինս ծնվել է 1968 թվականին Աթենքում։ 1996 թվականից ամուսնացած է Ալեքսիս Յանակոպուլոսի հետ։ Նրանք ունեն երկու դուստր՝ Մարիլիան (ծնվ. 2004 թվականին) և Ժասմին-Քսենիան (ծնվ. 2006 թվականին)[16]։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոհիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. ЦГИА СПб. ф.19. оп.125. д.982. с. 399. Метрические книги церкви Св. Двенадцати апостолов при Главном управлении почт и телеграфов.
  5. Юсупов Ф. Ф. (князь) «Мемуары (1887—1953)», Directmedia, 2016. — С. 121, 155.
  6. В мемуарах князь Феликс вспоминает прогулку по Невскому с кузеном: «Как-то вечером, когда отца с матерью не было, решили мы прогуляться, переодевшись в женское платье. В матушкином шкафу нашли мы всё необходимое. Мы разрядились, нарумянились, нацепили украшения, закутались в бархатные шубы, нам не по росту, сошли по дальней лестнице и, разбудив матушкиного парикмахера, потребовали парики, дескать, для маскарада. В таком виде вышли мы в город. На Невском, пристанище проституток, нас тотчас заметили. Чтоб отделаться от кавалеров, мы отвечали по-французски: „Мы заняты“ — и важно шли дальше. Отстали они, когда мы вошли в шикарный ресторан „Медведь“. Прямо в шубах мы прошли в зал, сели за столик и заказали ужин. Было жарко, мы задыхались в этих бархатах. На нас смотрели с любопытством. Офицеры прислали записку — приглашали нас поужинать с ними в кабинете. Шампанское ударило мне в голову. Я снял с себя жемчужные бусы и стал закидывать их, как аркан, на головы соседей. Бусы, понятно, лопнули и раскатились по полу под хохот публики. Теперь на нас смотрел весь зал. Мы благоразумно решили дать дёру, подобрали впопыхах жемчуг и направились к выходу, но нас нагнал метрдотель со счётом. Денег у нас не было. Пришлось идти объясняться к директору. Тот оказался молодцом. Посмеялся нашей выдумке и даже дал денег на извозчика… Наутро стало не до смеха. Директор „Медведя“ прислал отцу остаток жемчуга, собранного на полу в ресторане, и… счёт за ужин!» — Юсупов Ф. Ф. (князь) Мемуары: в двух книгах — М.: Захаров и Вагриус, 1998. — С. 63. — 426 с.
  7. Боханов А. Н. Распутин: анатомия мифа — М.: АСТ пресс, 2000. — С. 350.
  8. Greg King, Penny Wilson. The Fate of the Romanovs — John Wiley & Sons, 2003. — p. 56. — ISBN 978-0-471-20768-9.
  9. А. А. Вертинский. Записки русского Пьеро. Нью-Йорк: Серебряный век, 1982. С. 54.
  10. Юсупов Ф. Ф. (князь) «Мемуары (1887—1953)», Directmedia, 2016. — С. 223—224.
  11. Князь Юсупов Ф. Ф. — „Мемуары: в двух книгах“(1953)
  12. Князь Юсупов Ф. Ф. — „Конец Распутина (воспоминания)“ (1927)
  13. NZ Davis. «Any Resemblance to Persons Living or Dead»: Film and the Challenge of Authenticity. // The Yale Review, 86 (1986-87): 457-82.
  14. Распутин и его убийца: Не только о загадочном старце, но и о судьбе князя Феликса Юсупова // «Поверх барьеров» на Радио «Свобода», 28 декабря 1996
  15. John Curtis Perry, Constantine V. Pleshakov. The flight of the Romanovs: a family saga — p. 323. — ISBN 978-0-465-02463-6.
  16. История рода Юсуповых // Юсуповский Дворец на Мойке (yusupov-palace.ru) Արխիվացված 2014-06-25 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Յուսուպով» հոդվածին։