Բուլոնյան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիճ Բուլոնյան անտառում

Բուլոնյան անտառ (ֆր.՝ le bois de Boulogne), հանրային մեծ պուրակ Փարիզի 16-րդ շրջանում։ Վենսենի անտառի հետ հանդիսանում է Փարիզի «թոքերը»: Ունի 846 հա մակերես։ 2.5 անգամ մեծ է Նյու Յորքի Կենտրոնական պարկից և 3.3 անգամ՝ Լոնդոնի Հայդ պարկից: Գտնվում է Ռուվրե անտառի տարածքում. կենտրոնում Բագատել պուրակն է։

Բուլոնյան անտառի հյուսիսային մասում կան ատրակցիոններ մեծերի և փոքրերի համար։ Հարավարևելյան մասում գտնվում են ջերմոցներ և Պրե-Կատելան այգին։

Անտառը հայտնի է նաև մարմնավաճառներով, որոնք աշխատում են երեկոյան և գիշերային ժամերին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլոնյան անտառը ձևավորվել է Ռուվրե կաղնուտի (Bois de Rouvray) մնացորդների հիման վրա[1]: Առաջին անգամ հիշատակվել է 717 թվականին, երբ ֆրանկների արքա Հիլդերիկ 2-րդը տարածքը նվիրում է Սեն Դենի աբբայությանը, որը, ազդեցիկ լինելով, հիմնել էր մի քանի վանքեր։ Սակայն Ֆիլիպ II-ը միաբանությունից գնում է տարածքի մեծ մասը որսորդության նպատակով։

1929 թվականին Բուլոնյան անտառը պաշտոնապես հռչակվում է Փարիզի 16-րդ շրջանի

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մանե, «Ձիարշավ Բուլոնյան անտառում»

1308 թվականին Ֆիլիպ IVը Բուլոն սյուր Մերում երդման արարողությունից հետո հրամայում է մերձփարիզյան անտառում կառուցել եկեղեցի՝ նվիրված Աստվածամորը: Այստեղից էլ իրենց անվանումներն են ստանում Բուլոն սյուր Սենը (Boulogne-sur-Seine) և Բուլոնյան անտառը։

Հարյուրամյա պատերազմի ընթացքում անտառը դարձել էր գողերի և ավազակների ապաստարան։ 1416-1417 թվականներին Բուրգունդիայի հերցոգի զորքերը հրդեհում են անտառի մի մասը։ Լյուդովիկոս XI-ի օրոք անտառը վերականգնվում է. անտառով անցնում էր արդեն երկու ճանապարհ։

Այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս I-ի օրոք կառուցվում է Բուլոնյան ամրոցը, անտառը հաճախ է օգտագործվում տոնակատարությունների համար։ Որսի համար նախատեսված հատվածը ցանկապատվում է։ Հենրի IV-ը այստեղ տնկել է տալիս 15.000 թթենի` մտադիր լինելով հիմնել մետաքսի ֆաբրիկա:

18-րդ դարի սկզբին Բուլոնյան անտառը դառնում է փարիզյան ազնվականության սիրելի զբոսավայրը:Լյուդովիկոս XVI-ը Բուլոնյան անտառը հռչակում է հանրային տարածք` բաց անելով մուտքը բոլորի համար։

Բուլոնյան անտառը հաճախ է պատկերվել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արվեստում։ Անտառը իրենց ստեղծագործություններում ներկայացրել են Էմիլ Զոլան, Գյուստավ Ֆլոբերը, Մարսել Պրուստը:[2]

Նապոլեոն III-ի օրոք՝ 1852-1858 թվականներին, անտառի նախագիծը ամբողջովին վերանայվում է. ընդարձակում ու երկարացնում են ծառուղիները՝ հասցնելով 80կմ-ի, փորվում են լճակներ ու գետակներ, տնկվում է 400.000 ծառ[3]:

Բուլոնյան անտառը թվերով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 30կմ ընդհանուր ուղի
  • 14կմ արահետ հետիոտների համար
  • 14կմ ուղի՝ նախատեսված հեծանվորդների համար
  • 28կմ ուղի՝ ձիարշավի համար
  • 2.5կմ վազքուղի
  • 10 ռեստորան, 8 բուֆետ
  • Ծառերի ընդհանուր թվի 56% - կաղնի, 11% - ակացիա, 10% - սոճի

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Its name is commemorated in the communes of Rouvray-Catillon and Rouvray-St-Denis.
  2. Patrice de Moncan, p. 9
  3. Dominique Jarrassé, Grammaire des jardins Parisiens, p. 94

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]