Դանիական հոբելյան
Դանիական հոբելյան | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1903 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, էմալ և ալմաստ |
Բարձրություն | 229 Միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Դանիական հոբելյան» (ռուս.՝ Датский юбилей), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար: Այն ստեղծվել է 1903 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով: Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[1]:
Այսօր «Դանիական հոբելյան» ոսկերչական ձուն կորսված է և հայտնի չէ տեղակայման վայրը:
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր պահպանվել են «Դանիական հոբելյան» ոսկերչական ձվի լուսանկարներ, ինչպես նաև որոշ նկարագրումներ: Ըստ այդմ, ձուն պատրաստված է ոսկուց՝ սպիտակ և կապույտ էմալով զարդարված: Կենտրոնում տեղադրված է կայսերական թագով պսակված մեդալիոնը, որի վրա գրված է «М» տառը: Ձվի գագաթին տեղադրված է ոսկե ցանց, որի վրա տեղադրված է դանիական արքայական խորհրդանիշը՝ փիղը: Ձուն պահում են երեք հերալդիկական առյուծներ, որոնք էլ իրենց հերթին կանգնած են եռոտանի տակդիրին:
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դանիական հոբելյան» ոսկերչական ձվի անակնկալը փղոսկրից պատրաստած նկարակալն է, որի երկու կողմերում ջրաներկով դիմանկարներ են՝ Դանիայի արքա Քրիստիանի և թագուհի Լուիզայի[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձուն պատրաստվել է ի նշանավորումն Մարիա Ֆեոդորովնայի ծնողների՝ Դանիայի արքա Քրիստիան IX-ի և թագուհի Լուիզա Հեսսեն-Քասելցու գահակալման քառասնամյակի:
Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1903 թվականի Զատկի տոնին է նվիրել: 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ: Այդ ժամանակից ցայսօր ձվի գտնվելու մասին պատմությունը լռում է:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դանիական հոբելյան կատեգորիայում։ |