Կովկասյան (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան
Ստեղծման թնական1893
ՊատվիրատուԱլեքսանդր III
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Արմանդ Համմեր, Մաթիլդա Գեդինգս Գրեյ և Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու
ՀավաքածուՄաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծաթ, արծնապակի, ալմաստ, պլատին, մարգարիտ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր
Ֆաբերժեի ձվեր

«Կովկասյան» (ռուս.՝ Кавказское), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1893 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։

«Կովկասյան» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Մաթիլդա Գեդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդում և 2011 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը պետք է ցուցադրվի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[1]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձու-հուշանվերը պատրաստված է Լյուդովիկոս XV ոճով։ Ձվի վրա կան չորս ձվաձև «պատուհան», որոնցից յուրաքանչյուրը փակվում է մարգարիտներով զարդարված ձվաձև եզրազարդ դռնակով։ Դրսից՝ յուրաքանչյուր փեղկի վրայի կենտրոնական հատվածում գտնվում է ադամանդե դրասանգ՝ թվի տեսքով։ Բոլոր թվերն իրար հետ կարդացվում է 1893: Յուրաքանչյուր դռնակի միջև երկուական ոսկյա ձողիկ կա՝ ադամանդներով դրվագված, որոնք ավարտվում են մարգարտով։ Ամեն մի բացվող դռնակից երևում է Աբասթումանի ապարանքի մանրակերտի մի տեսարան՝ պատրաստված փղոսկրից։ Կովկասում՝ Աբասթումանում, Մեծ Իշխան Գեորգի Ռոմանովն անցկացրել է կյանքի մեծ մասը։ Մանրակերտները պատրաստել է արքունի մանրանկարիչ Կոնստանտին Կրիժիտսկին։ Ձվի վերևի հատվածում զետեղված է մեծ ադամանդ, որի ներքո տեղադրված է Գեորգի Ռոմանովի դիմանկարը։ Դիմանկարային ադամանդը շրջապատված է ադամանդե երեսարկումով և դափնեպսակով։ Ձվի ներքևի գագաթին ավելի փոքր ադամանդ է՝ կրկին դիմանկարով։ Ձվի վերին և ստորին քառորդներում վարդերի եզրազարդ է՝ պատրաստված գունավոր ոսկուց, որոնք կապված են պլատինե ադամանդակուռ ժապավեններով։ Ձուն տեղադրված է տակդիրի վրա՝ պատրաստված ոսկուց[2]։

Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի անակնկալը կորսված է։ Անակնկալի մասին փաստաթղթային ոչ մի վկայություն չի պահպանվել[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկերչական ձուն 1893 թվականին Ալեքսանդր III կայսրը նվիրել է կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի տոնի առթիվ։ 1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին «Антиквариат» գրասենյակի կողմից ձուն վաճառվել է Արմանդ Համմերին, որը ներկայացնում էր Նյու Յորքի Համմեր պատկերասրահը[4]։ 1959 թվականին այն գնում է Մաթիլդա Գեդդինգս Գրեյը։ Նրա մահից հետո՝ 1972 թվականին այն անցնում է Մաթիլդա Գեդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդին[4]։

Այս պահին «Կովկասյան» ձուն ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fabergé from the Matilda Geddings Gray Foundation Collection
  2. «Яйцо Кавказское Фаберже 1893». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Kavkazskoe_yaico «���������� ���� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  4. 4,0 4,1 «1893 Caucasus Egg». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]