Ալեքսանդրյան պալատ (Ֆաբերժեի ձու)
Ալեքսանդրյան պալատ | |
---|---|
Ստեղծման թնական | 1908 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Նեֆրիտ (միներալ), ոսկի, ալմաստ, սուտակ և Փղոսկր |
Բարձրություն | 11 սանտիմետր |
Լայնություն | 6,8 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ալեքսանդրյան պալատ» (ռուս.՝ Александровский дворец), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1908 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։ Ձվի գինը կազմել է 12 հազար 300 ռուբլի[3]։
Այսօր «Ալեքսանդրյան պալատ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[1]։
Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալեքսանդրյան պալատ» ոսկերչական ձուն պատրաստված է նեֆրիտից[4]։ Վարպետ ոսկերիչը Ֆաբերժեի ֆիրմայի ներկայացուցիչ Հենրիկ Վիգսթրյոմն է։ Ձուն բաժանվում է երկու հատվածի, որոն միմյանց են միացված ծխնիով, որը պատրաստված է ոսկուց և թանկարժեք քարերից։ Ձուն զարդարված է 5 մանրանկարով, որոնք ստեղծված են ջրաներկով փղոսկրի վրա, ինչպես նաև զարդանախշերով, որոնցում օգտագործվել է սուտակներ[5]։ Դիմանկարներում Նիկոլայի և Ալեքսանդրայի հինգ զավակներն են[2]։ Դիմանկարները շրջանակված է ադամանդներով։ Նկարների վերևում ադամանդներով գրված է երեխաների անունների սկզբնատառերը։ Ձվի երկու վերջավորություններին հարթ ադամանդներ են ագուցված, որոնց տակ՝ արծաթե նրբաթիթեղի վրա սևով գրված են ստեղծման տարեթիվը՝ «1908» և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիրը։
Ձվի նոր տակդիրը պատրաստվել է 1989 թվականին Մոսկվայի փորձարարական ոսկու գործարանում. հին տակդիրը կորսված է։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալեքսանդրյան պալատ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ալեքսանդրյան պալատն է, որը գտնվելու Սանկտ Պետերբուրգի Ցարսկոյե Սելոյում։ Ալեքսանդրյան պալատի մանրակերտը պատրաստված է ոսկուց և արծաթից, պատուհանները՝ լեռային բյուրեղապակուց, կտուրը բաց կանաչ էմալով է երեսապատված։ Պալատը տեղադրված է ոսկե սեղանիկի վրա, որի վրա փորագրված է «ЦАРСКОСЕЛЬСКИЙ ДВОРЕЦ» (Ցարսկոյե Սելոյի պալատ)[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը «Ալեքսանդրյան պալատ» ոսկերչական ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել է 1908 թվականին՝ Զատկի տոնին։
1913-ից 1916 թվականը գտնվել է Ալեքսանդրյան պալատի կայսրուհու Մանուշակագույն հյուրասենյակում[4]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[5]։ Այդ օրվանից ցայսօր «Ալեքսանդրյան պալատ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Яйцо Александровский дворец Фаберже 1908». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 2,0 2,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Яйцо с моделью Александровского дворца - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 4,0 4,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Alexander Palace Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
- Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
- Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
- Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդրյան պալատ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |