Jump to content

Կոնֆետատուփ (Ֆաբերժեի ձու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնֆետատուփ
Ստեղծման թնական1903
ՊատվիրատուԱլեքսանդր Կելխ
Ներկա սեփականատեր
ՍեփականատերKerry Packer? և Վարվառա Բազանովա
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, խալցեդոն, մարգարիտ, արծնապակի, թավիշ, ագաթ և սուտակ
Բարձրություն127 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

«Կոնֆետատուփ» (ռուս.՝ Бонбоньерка), ոսկերչական ձու, որը դարձավ Կելխի 7 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում ռուս արդյունաբերող Ալեքսանդր Կելխի համար[1]։ Այն ոսկերիչ Միխայիլ Պերխինը ստեղծվել է 1903 թվականին[2]։ Ոսկերչական ձուն Ալեքսանդր Կելխը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ Վարվառա Կելխին[3]։

Այսօր «Կոնֆետատուփ» ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուի կազմում (Ավստրալիա)[4][5]։

«Կոնֆետատուփ» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց[6]։ Այն զարդարված է ադամանդներով, խալցեդոնով, մարգարտով, թափանցիկ սպիտակ էմալով, թավիշով։ Ձվի մակերևույթը պատված է թափանցիկ շողշողուն սպիտակ էմալով։ Ձվի մակերևույթը բաժանվում է մասերի ադամանդակուռ, սուտակով և մարգարտով զարդարված ոսկյա շերտագծերի շնորհիվ։ Երկու գագաթները պսակված են մեծ սուտակներով[6]։

Այս ոսկերչական ձուն «Գատչինյան պալատ» ոսկերչական ձվի գրեթե անսխալ կրկնօրինակումն է[6]։

«Կոնֆետատուփ» ոսկերչական ձվի անակնկալը ագաթից պատրաստված փոքրիկ տուփ է[3]։ Տուփը ձվի նման նույնպես բացվում է։ Այստեղ էլ գտնվում է հաջորդ անակնկալը՝ փոքրիկ կախազարդը։ Ձվաձև տուփը զարդարված է ադամանդներով և սուտակով։ Խոշոր ադամանդի տակ տեղադրված է ստեղծման տարեթիվը՝ «1903»: Կախազարդը ստեղծված է ոսկուց և պատված է գունավոր էմալով[5]։

«Կոնֆետատուփ» ոսկերչական ձուն պատրաստվել է Ֆաբերժեի ընկերությունում՝ 1903 թվականին։ Ալեքսանդր Կելխը ձուն կնոջը՝ Վարվառա Կելխին է նվիրել նույն թվականի Զատկի տոնին։

1920 թվականին ձուն ձեռք է բերում Փարիզի «A La Vieile Russie» պատկերասրահը։ 1928 թվականին այն ձեռք է բերում ամերիկացի մի գնորդ։ 1928-ից 1990 թվականներն ընկած ժամանակահատվածում գտնվել է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում։

1990 թվականին Քրիստիս աճուրդի տանը ձուն վաճառվել է անանուն գնորդին։

2005 թվականի դեկտեմբերի 27-ից այն Ավստրալիայում է՝ Քերի Փեքեր կրտսերի մասնավոր հավաքածուում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Коллекция Фаберже: семь яиц Кельха». Фаберже: семь яиц Кельха. vision7.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  2. «ART hound.Geneva Anderson digs into art». review: Bling’s Big Three— Fabergé, Tiffany, Lalique—at 1900 World’s Fair, Legion of Honor, February 7- May 31, 2009 (անգլերեն). genevaanderson.wordpress.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  3. 3,0 3,1 [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Bonbonierka «����������� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  4. «Фаберже: «Бонбоньерка», 1903». Коллекция яиц Фаберже: «Бонбоньерка». equal.lv. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  5. 5,0 5,1 «Фаберже: семь пасхальных яиц семьи Кельх». Яйцо «Бонбоньерка» (Фаберже, 1903). faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]