Անյուտայի աչիկներ (Ֆաբերժեի ձու)
Անյուտայի աչիկներ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1899 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Արմանդ Համմեր և մասնավոր հավաքածու |
Հավաքածու | անհայտ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, կինովար, ալմաստ, մարգարիտ, էմալ, Նեֆրիտ (միներալ) և Սադափ |
Բարձրություն | 14,6 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Անյուտայի աչիկներ» (ռուս.՝ Анютины глазки), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1899 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր ոսկերչական ձուն գտնվում է մասնավոր հավաքածուում (Նոր Օռլեան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[4]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անյուտայի աչիկներ» ոսկերչական ձուն տեղադրված է ոսկուց տակդիրի վրա[4]։ Այն իրենից ներկայացնում է միմյանց միահյուսված ճյուղեր, որոնցից դուրս են գալիս անյուտայի աչիկների հինգ պոչեր, որոնց ծայրերին ծաղիկներն են։ Ձուն ստեղծված է ամբողջական նեֆրիտից։ Ծաղիկներ ստեղծված են ոսկուց, նեֆրիտից և ադամանդներից[5]։ Անյուտայի աչիկների թերթիկները ոսկուց են՝ պատված ոչ թափանցիկ էմալով և ադամանդներով։
Անակնկալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկերչական ձվի վերին հատվածը բացվում է, որից էլ դուրս է գալիս անակնկալը։ Այն իրենից ներկայացնում է սրտաձև մոլբերտ[6], որի վրա փակցված են մորու տասնմեկ պտուղ՝ արված մորեգույն էմալից։ Անակնկալի պատրաստման ժամանակ օգտագործվել են ոսկի, ադամանդ, մարգարիտ, մորեգույն և սպիտակ էմալ, ինչպես նաև սադափ[7]։ Մոլբերտի վրայի տասնմեկ հատապտուղների վրա միացագրեր են պատկերված։ Երբ սեղմում են հատուկ նախատեսված կոճակը, մեդալիոնները բացվում են և երևան հանում կայսերական ընտանիքի անդամների դիմանկարները[8]։
Դիմանկարներում պատկերված են հետևյալ անձինք.
- Մեծ Իշխան Գեորգի Ռոմանով
- Ալեքսանդր Միխայիլովիչ (Նիկոլայ I-ի թոռ)
- Իրինա Ռոմանովա
- Օլգա Նիկոլաևնա Ռոմանովա
- Տատյանա Նիկոլաևնա Ռոմանովա
- Միխայիլ Ալեքսանդրովիչ Ռոմանով
- Ալեքսանդրա Ֆեոդորովնա
- Անդրեյ Վլադիմիրովիչ
- Օլգա Ալեքսանդրովնա
- Քսենիա Ռոմանովա
- Նիկոլայ II
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ Մարիա Ֆեոդորովնային 1899 թվականի Զատկի տոնին[3]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին ձուն Վաճառում են Արմանդ Համմերին։ 1947 թվականին ձուն ձեռք է բերում Մաթիլդա Գեդդինգս Գրեյը, որն էլ ձուն նվիրել է զարմուհուն՝ Մաթիլդա Գրեյ Սթրիմին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Яйцо Анютины глазки Фаберже 1899»։ faberge-eggs.info։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Pansy Egg»։ andrejkoymasky.com։ Վերցված է 2019-01-20
- ↑ 3,0 3,1 «Анютины глазки - яйцо Фаберже»։ eggs.zhukovich.ru։ Վերցված է 2019-01-20
- ↑ 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs»։ www.wintraecken.nl։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology»։ Fabergé Research Site (en-US)։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства»։ maxpark.com։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Know Your Legion of Honor Faberge Eggs: #7 Pansy Egg « San Francisco Citizen» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-13-ին։ Վերցված է 2019-01-20
- ↑ «Тайники великого ювелира»։ amnesia.pavelbers.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-10-ին։ Վերցված է 2019-01-20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faber Tony (2008)։ Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire։ New York: Random House։ ISBN 978-1-4000-6550-9
- Fabergé Tatiana, Proler Lynette G., Skurlov Valentin V. (1997)։ The Fabergé Imperial Easter Eggs։ London: Christie's Books։ ISBN 978-0-903432-48-1
- Hapsburg Geza von (1996)։ Fabergé: Fantasies & Treasures։ London: Aurum Press։ ISBN 978-1-85410-422-9
- Hill Gerald (2007)։ Fabergé and the Russian Master Goldsmiths։ New York: Universe։ ISBN 978-0-7893-9970-0
- Lowes Will, McCanless Christel Ludewig (2001)։ Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia։ Scarecrow Press։ ISBN 978-0-8108-3946-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1899 Pansy Egg (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անյուտայի աչիկներ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |