Պավել I-ի հուշարձան (Վիտալի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել I-ի հուշարձանը Գատչինայում
Պավել I-ի հուշարձանը Գատչինայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և ճարտարապետական հուշարձան
ՔանդակագործԻվան Վիտալի
Ստեղծում19-րդ դար
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԳատչինա
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և granite?
Մասն էGatchina Museum-Preserve?
Ներկա վիճակՄԺՕ № 4710204039
 Monument to Paul I (Gatchina) Վիքիպահեստում

Պավել I-ի հուշարձան, Վիտալիի ստեղծագործություն և դրա կրկնօրինակ, հուշարձաններ, որոնք սերտորեն կապված են ռուսական կայսր Պավել I-ի անվան հետ և տեղադրված են Ռուսաստանի Լենինգրադի մարզի երկու քաղաքներում` Գատչինայում[1] և Պավլովսկում։

Պավել I-ի քանդակը տեղադրված է ֆիննական գրանիտից պատրաստված քառանիստ հղկեցված ձևավոր պատվանդանի վրա։

Կայսրը պատկերված է շքահանդեսային հանդերձանքով և եռեզր գլխարկով, գավազանին հենված։ Կայսեր գլխի դիրքը և դեմքի արտահայտությունը հուշարձանին առանձնահատուկ պատկառանք և վեհություն են տալիս։ Գատչինում արձանը տեղադրված էր Մեծ Գատչինյան պալատի դիմացի հրապարակում, եզրապատի մոտ, դեմքով դեպի պալատը և հրապարակը, կարծես կայսրը շքերթ էր ընդունում։ Պավլովսկում արձանը կանգնեցված է Պավլովսկի պալատի դիմաց, Շքերթային հրապարակի կենտրոնում, դեմքով դեպի մուտքի ծառուղին, «հյուրերին ընդունելով» իր ամառային նստավայրում։

Արձանի մոդելը պատրաստել է ռուս քանդակագործ Իվան Պետրովիչ Վիտալին, նկարիչ Ստեպան Սեմյոնովիչ Շչուկինի կողմից նկարված կայսեր դիմանկարի հիման վրա։ Պավել I-ի դիմանկարը նկարվել է 1796 թվականին և հավանության է արժանացել կայսեր կողմից։ Եվ դիմանկարում և հուշարձանում պահպանվել է Պավել I-ին նմանությունը։ Կայսեր հուշարձանի համար Իվան Պետրովիչ Վիտալին ստացել է Սուրբ Աննայի II աստիճանի շքանշան։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին հուշարձանի հեղինակությունը սխալմամբ վերագրվում էր այլ քանդակագործների, Պյոտր Կարլովիչ Կլոդտ ֆոն Յուրգենսբուրգին և Լուի Ժան Ժակին։

Սանկտ Պետերբուրգի Գալվանոպլաստիկայի գործարանում բրոնզից ձուլված առաջին արձանը տեղադրվեց Գատչինայում 1851 թվականի օգոստոսի 1-ին գրանիտե պատվանդանի վրա, այն տեղադրվեց Պավել առաջինի որդու, Նիկոլայ I-ի գահակալության օրոք։ Քանդակի կրկնօրինակը պատրաստվել է գալվանոպլաստիկայի մեթոդով, վարպետ Սոկոլովի կողմից և տեղադրվել Պավլովսկում 1872 թվականին մետաղե պատվանդանի վրա։

Հուշարձանը Գատչինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացման պատվին 1851 թվականի օգոստոսի 1-ին Գատչինյան պալատի դիմաց կազմակերպվեց շքերթ, որին մասնակցեցին Պավլովյան, Եգերական, Կավալերգրադյան և Հուսարական գնդերը։ Շքերթին մասնակցում էր կայսր Նիկոլայ I-ը։ Այդ միջոցառումը ցայտունորեն պատկերել է «Նորին Գերազանցության պալատական գեղանկարիչ » Ադոլֆ Շարլեմանը, ով պատկերել է ռուսական գահի ապագա ժառանգորդ մեծ իշխան Ալեքսանդր Նիկոլաևիչին այն պահին, երբ նա որպես Պավլովյան գնդի ժամապահ կանգնած էր հուշարձանի մոտ լեյբ-գվարդիայի համազգեստով, իսկ նկարիչ Գ. Շվարցը պատկերել է «Կայսր Պավել I-ի հուշարձանի բացումը» կտավը (1851 թ)։

1919 թվականին հուշարձանին սպառնում է քանդման վտանգը, քաղաքային իշխանությունները որոշեցին ազատվել միապետի կերպարից։ Բայց հուշարձանին հաջողվեց կանգուն մնալ, ավելի շատ թանգարանի պահապան Վլադիմիր Կուզմիչ Մակարովի շնորհիվ։

Պատերազմից հետո 1953 թվականից մինչև 1960 թվականը պալատում տեղակայվեց Բարձրագույն ռազմա-ծովային ինժեներական ռադիոտեխնիկական ուսումնարանը, որի կուրսանտների մոտ սովորություն կար ամեն տարի ավարտական օրը, կայսեր հուշարձանը զարդարել տելնյաշկայով։

Պավել I-ի հուշարձանը Գատչինայում համարվում էր քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշերից մեկը, նրա պատկերը հաճախակի կարելի է տեսնել հուշանվերային արտադրանքի և քաղաքին նվիրված գրքերի կազմերին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Макаров В. К., Петров А. Н. Гатчина. - 2-е изд., испр. и доп. - СПб.: Издательство Сергея Ходова, 2005. - С. 56, 57. - 304 с. - 3000 экз. - ISBN 5-984-56018-6.
  • Бурлаков А. В. Легенды и были Старой Гатчины. - Гатчина: Типография «Латона», 2006. - С. 82, 86. - 89 с. - 500 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]