Ծածկակառք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա ռուսական կայսրուհու ծածկակառքը Էրմիտաժում

Ծածկակառք (լատիներեն՝ «carus» - բառացի «սայլակ»), փակ մարդատար սայլ է զսպակների վրա։ Սկզբնապես թափքը կախված էր գոտիներից, հետո զսպանակելու համար սկսեցին օգտագործել զսպանակներ (18-րդ դարի սկզբից հետո), իսկ 19-րդ դարի սկզբից սկսեցին օգտագործել զսպակներ։ Ծածկակառքերը հիմնականում սարքում էին փայտից։ Իրապես ծածկակառք կարելի է համարել նաև դիլիժանսները և օմնիբուսները։ Կառք (լատ. karrus), մարդատար երկանիվ կամ քառանիվ սայլ։ Կառքին լծում էին մեկ հատ կամ մեկ և ավելի զույգ ձի կամ ջորի։ Կառքերերը թեթևացնելու, շարժունակությունը բարելավելու նպատակով զանգվածեղ անիվներն աստիճանաբար փոխարինվել են ճաղավոր անիվներով և շրջափակվել սկզբում կաշվե, իսկ հետագայում մետաղյա անվադողերով։ Կառքերը եղել են անծածկ և ծածկավոր։ Օգտագործվել են հեռավոր ճամփորդությունների, փոստային առաքումների համար, ռազմ, գործողությունների (տես Մարտակառք), շքահանդեսների, հուղարկավորության և այլ ծեսերի ժամանակ, ինչպես և սպորտային մրցույթներում։ Հայտնի են ծիսական ու մարտական Կառքերի մի քանի տասնյակ նմուշներ (Միջագետքի Կիշ և Ուր քաղաքների, Հայաստանի Լճաշեն, Վրաստանի Թրիալեթ հնավայրերի և այլն), որոնք պեղված են մ.թ.ա. III և II հազարամյակներին վերաբերող հարուստ դամբարաններից։

Նույնիսկ Հին Հռոմում կառքերն օգտագործել են որպես տաքսի ծառայություն։ Դրանց վրա տեղադրված են եղել տաքսոմետրեր, որոնք իրենցից ներկայացնում էին սովորական թասեր։ Տաքսոմետրերի մեջ յուրաքանչյուր 200 մ անցնելուց հետո ընկնում էր մեկ քար, ինչի շնորհիվ էլ որոշվում էր վճարի չափը։‌[փա՞ստ]

Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում հայտնաբերվել են նաև կառքերի կավե և բրոնզե բազմաթիվ մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ և այլն։ Սկսած XV—XVI դդ. Եվրոպայում լայնորեն օգտագործվել են ծածկավոր և անծածկ կառքերի զանազան տեսակներ (դիլիժանս, կառեթ, ֆայտոն և այլն), որոնք աստիճանաբար տարածվել են մյուս մայրցամաքներում։ Փոխադրամիջոցների կատարելագործման հետևանքով կառքն այժմ գրեթե չի գործածվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png