Ձնծաղիկ
| Ձնծաղիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae) |
| Ենթաընտանիք | Amaryllidoideae |
| Տրիբա | Galantheae |
| Ցեղ | Ձնծաղիկ (Galanthus) L., 1753 |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Ձնծաղիկ (լատիներեն՝ Galanthus), գալանտուս, ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ, արանգ-պարանգ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գյուղ), աճում է ստորին լեռնային գոտում, կաղնու-բոխու անտառներում (1100 մ բարձրներում)։ Անդրկովկասյան բնաշխարհիկներ են։ Հայտնի է մոտ 20 տեսակ՝ տարածված Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, 1 տեսակը՝ Լիբանանում։ Աճում է հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]


Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև։ Ծաղիկները մեկական են, խոնարհված։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը տուփիկ է։ Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ։ Ալպիական ձնծաղիկ տարածված է ստորին լեռնային գոտու կաղնու – բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան ձնծաղիկի՝ ստորին և միջին լեռնային գոտիների կաղնու – բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 20, Հայաստանում՝ 3 տեսակ՝ ձնծաղիկ ալպիական (G. alpinus), ձնծաղիկ անդրկովկասյան (G. transcaucasicus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Տ. artjuschenkoae)։
- Galanthus alpinus Sosn.
- Galanthus angustifolius Koss
- Galanthus cilicicus Baker
- Galanthus elwesii Hook.f.
- Galanthus fosteri Baker
- Galanthus gracilis Čelak.
- Galanthus ikariae Baker
- Galanthus koenenianus Lobin et al.
- Galanthus lagodechianus Kem.-Nath.
- Galanthus nivalis L.
- Galanthus peshmenii A.P.Davis & C.D.Brickell
- Galanthus platyphyllus Traub & Moldenke
- Galanthus plicatus M.Bieb.
- Galanthus reginae-olgae Orph.
- Galanthus rizehensis Stern
- Galanthus transcaucasicus Fomin
- Galanthus trojanus A.P.Davis & Özhatay
- Galanthus woronowii Losinsk.,
- Galanthus × allenii Baker
- Galanthus × valentinei Baker
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձնծաղիկ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 3-6։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձնծաղիկները քարերում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артюшенко З. Т.. Критический обзор рода Galanthus L. // Ботанический журнал. М.-Л.։ 1966, 51։1443.
- Артюшенко З. Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 41—83. — 179 с.
- Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — 320 с.
- Диев М. М. Галянтусы. — М.: КМК, 2014. — 168 с. — 1000 экз. — ISBN 978-5-87317-936-7
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ» հոդվածին։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Ընթերցե՛ք «ձնծաղիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 711)։ |