Պատրոնաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատրոնաժ (ֆր.՝ patronage՝ հովանավորություն, խնամակալություն, հոգաբարձություն), ՍՍՀՄ-ում բուժկանխարգելիչ հիմնարկների աշխատանքի ձև, որի հիմնական նպատակն է տանը առողջացուցիչ և կանխարգելիչ միջոցառումների կիրառումը, անձնական հիգիենայի կանոնների ներդրումը և կենցաղում սրանց հիգիենային պայմանների բարելավումը։ Լայնորեն կիրառվում է մայրության և մանկության պահպանության հիմնարկներում։ Պատրոնաժ իրականացնում են մանկական պոլիկլինիկաների և գյուղական բժշկները, տեղամասերի բժիշկները, բուժքույրերը, կանանց կոնսոււտացիաների բուժակներն ու մանկաբարձուհիները։ Պատրոնաժ հղիների և երեխաների մանկաբարձուհին այցելում է կնոջը հղիության առաջին շրջանում, ծանոթանում կյանքի պայմաններին, զրուցում պտղի նախածննդյան պահպանության հարցերիմասին, խորհուրդներ տալիս անձնականհիգիենայի կանոնների վերաբերյալ, բացատրում կնոջ առողջության և իրավունքների պահպանության օրենքներն ու որոշումները։ Այնուհետև պատրոնաժը կիրառվում է անհրաժեշտության դեպքում՝ կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգիհրահանգով։ Ծննդկանին հիվանդանոցից դուրս գրելուց հետո, առաջին երեք օրը պատրոնաժային մանկական բուժքույրը բժշկի հետ այցելում է նորածնին։ Պատրոնաժ հոգեկան հիվանդների, հոգեբուժական օգնության կազմակերպման ձևերից, որի դեպքում հանգիստ վարքագծով քրոնիկական հիվանդները գտնըվում են տանը՝ հոգեբուժական հիմնարկների մշտական հսկողությամբ։ Բուժքույրը հիվանդին այցելում է 3 ամիսը 1 անգամ։ Հոգեկան հիվանդների պատրոնաժային հսկողությունը և դրանից դուրս գրումը սահմանում են հատուկ հանձնաժողովները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։