Լիլիթ Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | թարգմանչուհի, հրապարակախոս, խմբագիր, քաղաքագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Անդամություն | ՀԳՄ |
Լիլիթ Սերյոժայի Գալստյանը (նոյեմբերի 28, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների թեկնածու (2006), 2002 թվականից ՀԳՄ անդամ է, եղել է պատգամավոր Հայաստանի չորրորդ և ութերորդ գումարման ԱԺ-ներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ 1986 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2001-2002 թվականներին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006 թվականին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-1987 թվականներին աշխատել է Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ 1986-1991 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1991-1999 թվականներին եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005 թվականներին ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999 թվականից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005 և 2007 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։
1986 թվականից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։
Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի։
Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։
1990 թվականից ՀՅԴ անդամ է։ 2006-2007 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։
2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի կազմում[2]։
Գրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լ. Գալստյանը կազմել, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ անգլերենից։
- Նոյեմբերի 28 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Խորհրդային թարգմանիչներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լեզվաբաններ
- Հայ խմբագիրներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ քաղաքագետներ
- Հայ քաղաքական գործիչներ