Մամիկոն Զարգարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մամիկոն Զարգարյան Մամիկոն Ջահանի Զարգարյան | |
---|---|
![]() Արցախյան ազատամարտիկ | |
Ծնվել է | հունվար 1, 1954 |
Ծննդավայր | Վահան (գյուղ), ՀԽՍՀ, |
Մահացել է | Դեկտեմբեր 30, 1992 |
Մահվան վայր | Վահան (գյուղ) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ամուսին | Էմմա Բալյան |
Ծնողներ | Ջահան Զարգարյան, Ջավահիր Զարգարյան |
Երեխաներ | զավակներ՝ Վահե և Արայիկ, դուստր՝ Էմիլյա Զարգարյաններ |
Մամիկոն Ջահանի Զարգարյան (հունվարի 1, 1954, Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 1992, Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան), Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ինքնապաշտպանության նվիրյալ և մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կրասնոսելսկի այժմ՝ Ճամբարակի շրջանի Օրջոնիկիձե այժմ՝ Վահան (գյուղ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո՝ 1973-ին ընդունվել է Նոր Հաճընի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1976 թ. այն ավարտելով՝ աշխատանքի է ընդունվել Ճամբարակի «Պտուղ բանջառում»։ Այնուհետև տեղափոխվել է Ճամբարակի պետապտեսչություն, աշխատել որպես ավագ տեսուչ մինչև իր կյանքի վերջը՝ 1992 թ. դեկտեմբերի 30-ը։
Ամուսնացած է, ունի 3 երեխա (զավակներ՝ Վահե և Արայիկ, դուստր՝ Էմիլյա)։ Անմնացորդ նվիրումով մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը՝ թուրքերի դեմ դիրքային կռիվներին։
Երբ Վահան գյուղի անդորրը խախտվեց և արկերը պայթում էին տների մոտ, Մամիկոնն առաջինների շարքում գնաց պաշտպանելու հայրենիքի սահմանները և հերոսի մահով ընկավ դարանակալած թուրքի գնդակից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահանցիները հանդիսավորությամբ նշեցին իրենց գյուղի 90-րդ տարելիցը
- ՎԱՀԱՆԻ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
- Արցախյան ազատամարտ
- Վահան գյուղի մասին Գեղարքունիքի մարզպետարանի կայքում
- Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
Արցախյան ազատամարտ | ||||
---|---|---|---|---|
Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
Ծագում
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ Արցախի ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն |
|