«Երևանի տրամվայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 34. Տող 34.


*[https://www.youtube.com/watch?v=astWK6JFKUQ Hidden Yerevan: Just a memory / Երևանյան տրամվայը` միայն հիշողություն], [[CivilNet]] առցանց հեռուստաընկերություն,
*[https://www.youtube.com/watch?v=astWK6JFKUQ Hidden Yerevan: Just a memory / Երևանյան տրամվայը` միայն հիշողություն], [[CivilNet]] առցանց հեռուստաընկերություն,
* [https://www.youtube.com/watch?v=7ln__otvKQE&feature=youtu.be&fbclid=IwAR3X8P0f3bZNYU84X8rwiuBxB3SKRX-fVljz243Z1JAamIOUZsaZdMSFjmk Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով], [[CivilNet]] առցանց հեռուստաընկերություն,
* [https://www.youtube.com/watch?v=7ln__otvKQE Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով], [[CivilNet]] առցանց հեռուստաընկերություն,
* [https://www.panorama.am/am/news/2014/03/31/yerevan-dejavu/320770 «Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան], [[Panorama.am]], մարտի 31, 2014
* [https://www.panorama.am/am/news/2014/03/31/yerevan-dejavu/320770 «Երևան դեժավյու». Մոդեռնիստական քաղաքի ատրիբուտները` տրամվայ, «Արգիշտի» սրճարան], [[Panorama.am]], մարտի 31, 2014
* [https://imyerevan.com/hy/blog/view/528 Երևանի համեստ հմայքը], [[Երևան ամսագիր]], մարտի 5, 2013
* [https://imyerevan.com/hy/blog/view/528 Երևանի համեստ հմայքը], [[Երևան ամսագիր]], մարտի 5, 2013

01:42, 23 Մարտի 2019-ի տարբերակ

Տրամվայը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում, 1984 թվական

Երևանի տրամվայ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի[1], որոնց սպասարկում էր տրամվայի 2 դեպո։

Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին: Փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։

Պատմություն

Երևանի ձիաքարշի մանրակերտը

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ պատերազմի արդյունքում տրամվայը ավերվել է[2]։

1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը[3]։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերը՝ ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 երթուղին։

2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլելբուսին։

Շարժակազմ

Փակման պահին Երևանի տրամվայի շարժակազմը բաղկացած էր Ռիգայի և Ուստ-Կատավի գործարանների վագոններից։

Դեպո

Տրամվայի շարժումը Երևանում սպասարկում էր 2 դեպո։

№1 դեպոն գտնվում էր Արշակունյաց պողոտայում։

№2 դեպոն գտնվում էր Լենինգրադյան փողոցում։ Այս դեպոն դադարեցրել է իր գործունեությունը 2004 թվականին[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ