Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 40°10′31″ հս․. լ. 44°30′18″ ավ. ե. / 40.1754° հս․. լ. 44.5050° ավ. ե. / 40.1754; 44.5050

Գրիգոր Լուսավորչի փողոց
Համայնք(ներ) Կենտրոն վարչական շրջան
Սկիզբ Ագաթանգեղոսի փողոցի և Արշակունյաց պողոտայի հանգույց
Ավարտ Մաշտոցի պողոտա
Երկարություն 700[1] մ
Լայնություն  մ
Հիմնված է
Ստացել է անունը Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորչի փողոց.JPG

Գրիգոր Լուսավորչի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ եկեղեցա-քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորչի։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Ագաթանգեղոսի փողոցի և Արշակունյաց պողոտայի հանգույցից, ձգվում դեպի հյուսիս-արևմուտք և ավարտվում Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի խաչմերուկում։ Հատում է Իտալիայի, Բեյրութի, Զաքյան, Արգիշտիի փողոցները, Ռուսաստանի և Մյասնիկյանի հրապարակները[2]։

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի աջ կողմում են Երևանի կրկեսը, որը ներկայումս վերակառուցվում է, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, Ֆրանսիայի դեսպանատունը, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը, Մանկական այգին։

Փողոցի ձախ կողմում են Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցը, «Արարատ» հյուրանոցը, «Երևան պլազա» բիզնես կենտրոնը, «Արդշինբանկի» գլխավոր մասնաշենքը, ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտների (գրականության, լեզվի, տնտեսագիտության) շենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։

Մինչև 2012 թվականը այս փողոցում էր գտնվում Երևանի հեծանվահրապարակը, որը ներկայումս քանդվել է։

Խորհրդային տարիներին ի պատիվ խորհրդային բանակի կոչվել է Կարմիր բանակի փողոց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
  2. Երևանի հրապարակները

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]