Երևանի տրոլեյբուս
Երևանի տրոլեյբուսի համակարգը կազմում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում հասարակական տրանսպորտային ցանցի մի մասը։ Բացվել է 1949 թվականի օգոստոսի 18-ին[1]։ Գործում է 7 երթուղով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականի օգոստոսի 18-ին բացվեց տրոլեյբուսի համակարգը, որն ավելի ընդարձակ էր, քան այսօր։
Առավելագույն մակարդակով համակարգը ունեցել է 20 գիծ, որոնք գործում են ընդհանուր առմամբ 300 տրոլեյբուսով, դրանց մեծամասնությունը պատրաստել են չեխական Շկոդա 9Տր և/կամ 14TՏր միավորներով, կամ խորհրդային ZiU-682 մոդելներով։
Վերջին տարիներին համակարգը կրճատվել է, և խորհրդային տարիների տրոլեյբուսների մեծ մասը փոխարինվել է նոր մեքենաներով։
Գծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս համակարգը ունի հետևյալ գործող գծերը՝
- 1 (Ջրվեժ - Գարեգին Նժդեհի փողոց)
- 2 (Ձիարշավարան - Էրեբունի թանգարան)
- 2Ա (Աէրացիա - Էրեբունու զանգված - Նուբարաշենի Խճուղի)
- 9 (Ավան - Կրկես)
- 10 (Նոր Նորք - Բարեկամության հրապարակ)
- 15 (Գևորգ Չաուշի հրապարակ - Էրեբունի օդանավակայան)
Կան նաև չգործող գծեր՝
- 3 (Ավան - Երկաթգծի կայարան)
- 4 (Դավթաշեն - Արգենտինայի հրապարակ)
- 5 (Ավան - Դավթաշեն)
- 23 (Ջրվեժ - Կրկես)
- 24 (ՀԱԹ - Խաչատուր Աբովյանի հրապարակ)
Պարկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի տրոլեյբուսային համակարգը սպասարկվում է տրոլեյբուսների 2 պարկերով՝ Շենգավիթ (1-ին տրոլեյբուսների պարկ. երթուղիներ 1, 2, 9 և 15) և Նոր-Նորք (2-րդ տրոլեյբուսների պարկ. երթուղիներ 1, 9, 10)։ Նոր Նորքի պարկում իրականացվում են միայն փոքր վերանորոգումներ, հիմնանորոգման համար բոլոր տրոլեյբուսները տեղափոխվում են Շենգավիթի տրոլեյբուսային պարկ։ Երրորդ տրոլեյբուսային պարկը՝ «Քանաքեռը», փակվել է 1999 թվականին[2]։
Շարժակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն օր դուրս է գալիս միջինում 30-35 տրոլեյբուս։
Համակարգում առկա է 51 տրոլեյբուս, որից գործում է 45, ուղևորներին սպասարկում է 44-ը.
Համակարգում կա շահագործվող 50 տրոլեյբուս․
- ԼիԱԶ-5280 - 32 տրոլեյբուսներ.
- Շկոդա 14Տր02/6 - 2 տրոլեյբուսներ.(մեկը աշխատում է որպես տեխօգնություն, իսկ մյուսը չի շահագործվում)
- Բերլիետ ԷՐ100 - 5 տրոլեյբուսներ (այլևս չեն շահագործվում).
- ԼիԱԶ-52803 - 2 տրոլեյբուսներ (ցածր հատակով).
- Շկոդա 14Տր/Արմ - 1 տրոլեյբուս.
- Շկոդա 14Տր89/6 - 1 տրոլեյբուս
- Յութոնգ ZK6128BEVG - 15 տրոլեյբուս
Բերլիետ ԷՐ100 օգտագործված տրոլեյբուսները Լիոնից ձեռք են բերվել 2005 թվականին, որոնք 1978թ. արտադրության են։ 2007-2008 թվականներին տրոլեյբուսների շարժակազմը թարմացվել է ավելի քան 60%-ով։ Ներկրվեց ԼիԱԶ-5280-ի նոր տրոլեյբուսների երկու խմբաքանակ։ Ընդհանուր առմամբ ներկրվել է 36 տրոլեյբուս, որից 2-ը ցածրահարկ են և ունեն վերելակ հաշմանդամություն ունեցող անձանց համար (համարներ 003 և 019)։
- ԼիԱԶ-5280 - 34 տրոլեյբուս
- Բերլիետ ԷՐ100 - 5 տրոլեյբուս
Կան նաև անսարք 29 տրոլեյբուսներ, որից 23 Շկոդա, 2 ԼիԱԶ և 4 Ռենո։
Ընդհանուր առմամբ, կա 79 տրոլեյբուս։
Berliet ER100 տրոլեյբուսները ձեռք են բերվել Լիոնում, 2005 թվականին, սակայն դրանք 1978 թ. արտադրության են։ Yutong ZK6128BEVG տրոլեյբուսները ձեռք են բերվել 2023 թվականին։
Դժբախտ պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լիճ ընկավ տրոլեյբուսը։ Նրանց փրկել է Շավարշ Կարապետյանը։ Դեպքի պահին տեսնելով թե ինչ է կատարվում, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
9 համարի տրոլեյբուսը Մոսկովյան փողոցում
-
Տեխնիկական օգանության տրոլեյբուսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարտի 18-ը Երևանի տրոլեյբուսի ցանցի շահագործման օրն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Ереван». transphoto.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի տրոլեյբուս կատեգորիայում։ |