Գուլրիփշ
Քաղաքատիպ ավան | ||
---|---|---|
Գուլրիփշ | ||
աբխ.՝ Гәылрыҧшь, վրաց.՝ გულრიფში | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
Համայնք | Gulripshi Municipality? և Գուլրիփշի շրջան | |
ԲԾՄ | 20 մ | |
Կլիմայի տեսակ | խոնավ մերձարևադարձային | |
Բնակչություն | 3910 մարդ (2011) | |
Ազգային կազմ | աբխազներ, հայեր, ռուսներ, վրացիներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 7000[1] | |
Ավտոմոբիլային կոդ | ABH | |
| ||
Գուլրիփշ (աբխազերեն՝ Гәылрыҧшь, վրաց.՝ გულრიფში), քաղաքատիպ ավան Աբխազիայի Գուլրիփշի շրջանում։ Հանդիսանում է նշված շրջանի վարչական կենտրոնը։ Հեռավորությունը Սուխումից` 12 կմ դեպի հարավ-արևելք։ Գտնվում է Սև ծովի Սուխումի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1975 թվականը կոչվել է Ներքին Գուլրիփշ և նույն թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Այն վարչական, կրթական, մշակութային և առողջապահական (առողջարաններ, հանգստյան տներ) կարևորագույն կենտրոն է։ Զարգացած է զբոսաշրջությունը։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլրիփշն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, ձմռանը տաք է, ամռանը` շոգ։ Տարեկան միջին ջերմաստիճանը` 14,5 °C, հունվարին միջին ջերմաստիճանը` 6,2 °C, հուլիսին` 22,9°C: Առավելագույն ցածր ջերմաստիճանը` –12 °C, առավելագույն բարձրը` 41 °C: Տարեկան տեղումների քանակը` 1410 մմ, օդի հարաբերական խոնավությունը` 72%։ Տարեկան արևային օրերի տևողությունը` 2100 ժամ։ Կլիման ունի բուժիչ նշանակություն` հատկապես թոքերի տուբերկուլոզի դեպքում։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականի տվյալներով, Գուլրիփշում բնակվում էր 10697 մարդ[2], որից 38,4% վրացիներ, 36,4% ռուսներ, 9,6% հայեր, 4,1% աբխազներ։ 1990-ական թվականների ռազմական գործողություններից հետո, բնակչությունը խիստ կրճատվել է։ Ըստ 2011 թվականի հաշվառումների, Գուլրիփշի բնակչության թիվը կազմել է 3910 մարդ, որոնցից 1735 (44,4%) - աբխազներ, 1058 (27,1%) - ռուսներ, 638 (16,3%) - հայեր, 202 (5,2%) - վրացիներ, 96 (2,5%) - ուկրաինացիներ, 36 (0,9%) - հույներ և այլն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гулрыпшский район
|