«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 15 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
1897 թվականի մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ Չեխովը հիվանդանում է [[թոքեր]]ի [[Արյունահոսություն|արյունահոսությամբ]]: Մեծ դժվարությամբ նրան համոզում են հիվանդանոց տեղափոխվել, որտեղ բժիշկները թոքերի վերին մասում ախտորոշում են [[տուբերկուլոզ]] և պատվիրում փոխել կենսակերպը<ref>Letter to Suvorin, 1 April 1897. [http://www.gutenberg.org/etext/6408 ''Letters of Anton Chekhov''.]</ref>:
 
1898 թվականին՝ հոր մահից հետո, Չեխովը Յալթայի ծայրամասում գնել էր հողատարածք և կառուցել [[Անտոն Չեխովի տուն (Յալթա)|Սպիտակ ամառանոցը]], որտեղ տեղափոխվել էր մոր և քրոջ հետ: Չնայած նա տնկել էր ծառեր ու ծաղիկներ, պահում էր շներ և կռունկներ, ընդունում հյուրերի, ինչպիսիք են [[Լև Տոլստոյ]]ը և [[Մաքսիմ Գորկի]]ն, Չեխովը միշտ շտապում էր «տաք [[Սիբիր]]ից» դեպի Մոսկվա կամ արտերկիր: Նա խոստացել էր տեղափոխվել [[Տագանրոգ]], երբ այնտեղ ջրամատակարարում տեղադրվի<ref>Olga Knipper, "Memoir", in Benedetti, ''Dear Writer, Dear Actress'', 37, 270.</ref><ref name = "Bartlett 2">Bartlett, 2.</ref>: Յալթայում թատրոնի համար Չեխովն ավարտեց ևս երկու պիես («[[Երեք քույր]]», «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգին]]»)՝ ստեղծագործելով ավելի դժարդժվար, քան «երբ գրում էր պարզ, ինչպես այժմ բլիթներն է ուտում»{{sfn|Malcolm|2004|pp=170–71}}:
 
1901 թվականի մայիսի 25-ին Չեխովն ամուսնացավ [[Օլգա Կնիպպեր-Չեխովա|Օլգա Կնիպպերի]]ի հետ: Նա նախկին պաշտպան էր, երբեմն Նեմիրովիչ-Դանչենկոյի սիրահար, ում Չեխովն առաջին անգամ հանդիպել էր [[Ճայը (պիես)|Ճայը պիեսի]] փորձերի ժամանակ<ref>"I have a horror of weddings, the congratulations and the champagne, standing around, glass in hand with an endless grin on your face." Letter to Olga Knipper, 19 April 1901.</ref><ref name = "Benedetti 125">Benedetti, ''Dear Writer, Dear Actress'', 125.</ref><ref>{{harvnb|Rayfield|1997|p=500|ps="Olga's relations with Vladimir Nemirovich-Danchenko were more than professional."}}</ref>: Մինչ այդ, Չեխովը, որը հայտնի էր որպես «Ռուսաստանի ամուսնությունից խուսափող գրական ամուրի»<ref>Harvey Pitcher in ''Chekhov's Leading Lady'', quoted in {{harvnb|Malcolm|2004|p=59}}.</ref>, նախընտրում էր անցողիկ կապեր<ref>"Chekhov had the temperament of a philanderer. Sexually, he preferred brothels or swift liaisons."{{harvnb|Wood|2000|p=78}}</ref>: Մի անգամ նա Սուվորինին գրել է.
Նամակը կարծես Չեխովի ամուսնական պայմանավորվածությունների մարգարեությունը լիներ Օլգայի հետ. նա ապրում էր հիմնականում Յալթայում, Օլգան՝ Մոսկվայում՝ զբաղվելով իր դերասանական կարիերայով: 1902 թվականին Օլգան վիժում է, և [[Դոնալդ Ռեյֆիլդ]]ը զույգերի նամակների հիման վրա ներկայացրել է փաստեր, որ դա կարող էր տեղի ունենալ, քանի որ Չեխովն ու Օլգան առանձնացել էին, չնայած ռուս գիտնականները մերժել են այդ պահանջը<ref>{{harvnb|Rayfield|1997|pp=556–57|ps=Rayfield also tentatively suggests, drawing on obstetric clues, that Olga suffered an [[ectopic pregnancy]] rather than a miscarriage.}}</ref><ref name = "Simmons Benedetti">There was certainly tension between the couple after the miscarriage, though {{harvnb|Simmons|1970|p=569}}, and Benedetti, ''Dear Writer, Dear Actress'', 241, put this down to Chekhov's mother and sister blaming the miscarriage on Olga's late-night socialising with her actor friends.</ref>: Այս հեռավար ամուսնության գրական ժառանգությունը նամակագրությունն է, որը թատրոնի պատմության գանձեր է պահպանում, ներառյալ Ստանիսլավսկու ռեժիսորական մեթոդների վերաբերյալ ընդհանուր բողոքները և Չեխովի խորհուրդները Օլգային նրա պիեսներում խաղալիս<ref>Benedetti, ''Dear Writer, Dear Actress: The Love Letters of Olga Knipper and Anton Chekhov''.</ref>:
 
Յալթայում Չեխովը գրել է իր ամենահայտնի պատմվածքներց մեկը՝<ref>{{Cite web|url=http://www.eastoftheweb.com/short-stories/UBooks/LadyWith.shtml|title=Lady with lapdog|last=Chekhov|first=Anton|website=Short Stories}}</ref> «[[Շնիկով տիկինը]]»<ref>{{cite news|author=Rosamund, Bartlett|title=The House That Chekhov Built |journal=London Evening Standard|date= 2 February 2010|page=31}}</ref><ref>Greenberg, Yael. "The Presentation of the Unconscious in Chekhov's Lady With Lapdog." ''Modern Language Review'' 86.1 (1991): 126-130. Academic Search Premier. Web. 3 November 2011.</ref >, որը ներկայացնում է ցինիկ ամուսնացած ցինիկ տղամարդու և դժբախտ ամուսնացած դժբախտ կնոջ միջև առաջին հայացքից պատահական թվացող կապը, որոնք հանդիպում են Յալթայում հանգստանալիս: Նրանք չեն ակնկալում տևական որևէ բան: Անսպասելիորեն, աստիճանաբար սիրահարվելով, հայտնվում են ընտանիքի անվտանգության ռիսկային սկանդալում: Պատմվածքում յուրօրինակ կերպով ներկայացվում է նրանց զգացմունքները միմյանց հանդեպ, խորը սիրո արդյունքում հիասթափված գլխավոր հերոսի ներքին վերափոխումը և նրանց անելանելիությունը՝ հեռանալ ընտանիքից թե միմյանցից<ref>"Overview: 'The Lady with the Dog'." ''Characters in 20th-Century Literature.'' Laurie Lanzen Harris. Detroit: Gale Research, 1990. Literature Resource Center. Web. 3 November 2011.</ref>:
 
== Ուշ տարիներ ==
[[Պատկեր:Moscow Malaya Dmitrovka Street 29.jpg|thumb|left|«Չեխովի տունը» Մալայա Դմիտրովկայում, 2008]]
[[Պատկեր:Anton Tschechow - Ölskizze von Lewitan.jpg|thumb|[[Իսահակ Լևիտան]], «Անտոն Չեխովի դիմանկարը» (1885-1886)]]
Սախալինյան ուղևորությունից Մոսկվա վերադառնալուց հետո՝ 1890-ից թվականից մինչև 1895 թվականը Չեխովը բնակություն է հաստատում [[Մալայա Դիմիտրովկա]]յում գտնվող երկհարկանի մի բակաշենքում: Այստեղ նա աշխատում էր «Սախալին կղզին» գրքի, «Թեթևսոլիկը», «Մենամարտ», «[[Հիվանդասենյակ № 6]]» պատմվածքների վրա, ինչպես նաև հանդիպում էր գրողներ [[Վլադիմիր Կորոլենկո]]յի, [[Դմիտրի Գրիգորովիչ]]ի, [[Վլադիմիր Գիլյարովսկի|Վլադիմիր Գիլյարովսկու]], [[Պյոտր Բոբորիկին]]ի, [[Դմիտրի Մերեժկովսկի|Դմիտրի Մերեժկովսկու]], [[Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո]]յի, նշանավոր դերասաններ [[Ալեքսանդր Լենսկի|Ալեքսանդր Լենսկու]] և [[Ալեքսանդր Յուժնու]], նկարիչ [[Իսահակ Լևիտան]]ի հետ: Բակաշենքը պահպանվել է մինչև մեր ժամանակները, նրա վրա տեղադրված է հուշատախտակ գրողի [[խորաքանդակ]]ով:
 
1892 թվականից մինչև 1899 թվականը Չեխովը բնակվել է մերձմոսկովյան [[Մելիխովո]] կալվածքում, որտեղ ներկայումս գործում է չեխովյան գլխավոր թանգարաններից մեկը: «Մելիխովյան նստավայրի » տարիներին գրվել են քառասունից ավելի ստեղծագործություններ: Հետագայում շատ է ճամփորդել [[Եվրոպա]]յում: 1899 թվականին գրահրատարակիչ [[Ադոլֆ Մարքս]]ին է վաճառել իր հեղինակային իրավունքը<ref>[http://feb-web.ru/feb/chekhov/texts/sp0/pi8/pi8-3402.htm Договор с книгоиздательством А. Ф. Маркса]</ref>այն երկերի համար, որ արդեն գրվել էին և պետք է գրվեին հետագա քսան տարիներին: 1898 թվականի վերջին գրողը [[Յալթա]]յում հողակտոր գնեց, որտեղ ճարտարապետ Լ. Ն. Շապովալովի նախագծով տուն կառուցեց և հիմնեց այգի: Վերջին տարիներին Չեխովը, որի մոտ [[տուբերկուլյոզ]]ի սրացումներ էին սկսվել, առողջությունը կարգի բերելու նպատակով մշտապես բնակվում էր [[Չեխովի տուն (Յալթա)|Յալթայի իր բնակարանում]], միայն հազվադեպ էր լինում Մոսկվայում, որտեղ ապրում էր (1901 թվականից) նրա կինը` արտիստուհի [[Օլգա Կնիպպեր-Չեխովա|Օլգա Լեոնարդովնա Կնիպպերը]], որը կարևոր տեղ էր զբաղեցնում 1898 թվականին հիմնված [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի գեղարվեստական թատրոնում]]:
186 949

edits

Նավարկման ցանկ