Իուլիան Ռուկավիշնիկով
| Իուլիան Ռուկավիշնիկով | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1922 |
| Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
| Մահացել է | դեկտեմբերի 14, 2000 (78 տարեկան) |
| Վախճանի վայրը | Մոսկվա, Ռուսաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
| Ստեղծագործություն(ներ) | Չեխովի հուշարձանը Տագանրոգում |
| Ժանր | քանդակագործություն |
| Մասնագիտություն | քանդակագործ |
| Ծնողներ | հայր՝ Mitrofan Sergeevič Rukavišnikov? |
| Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
| Երեխաներ | Ալեքսանդր Ռուկավիշնիկով |
Իուլիան Ռուկավիշնիկով (ռուս.՝ Иулиа́н Митрофа́нович Рукави́шников, սեպտեմբերի 29, 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 14, 2000, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քանդակագործ։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1997, թղթակից-անդամ՝ 1978): ԽՄԿԿ անդամ (1970)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իուլիան Ռուկավիշնիկովը ծնվել է 1922 թվականին Մոսկվայում։ Վասիլի Իոսիֆովիչ Ստալինի հետ սովորել է ամառային դպրոցում[1]։ 1952 թվականին ավարտել է Սուրկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի քանդակագործության բաժինը, եղել Ալեքսանդր Մատվեևի, Նիկոլայ Տոմսկու ուսանողը։ Որդու՝ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի հետ մասնակցել են «М'АРС» պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին[2]։
Իուլիան Ռուկավիշնիկովը մահացել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։
Աշխատանքներից գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1978)
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1997)
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թվականին՝ Անտոն Չեխովի հուշարձան (Տագանրոգ, Ռուսաստան)
- 1971 թվականին՝ Ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովի հուշարձան (Մոսկվա, Ռուսաստան)
- 1974 թվականին՝ Ալեքսեյ Շչուսևի հուշարձան՝ ճարտարապետ Բորիս Տխորի հետ համատեղ (տեղադրվել է 1980 թվականին) (Մոսկվա, Գրանատնի նրբանցք 7)
- 1975 թվականին՝ Հուշակոթող Յու. Ա. Գագարինի և Վ. Ս. Սերյոգինի մահվան վայրում
- 1987 թվականին՝ Նիկոլայ Ստրոևի կիսանդրի, ճարտարապետ՝ Գլեբ Մակարևիչ (Լենինգրադյան պողոտա 59)[3]
- 1983 թվականին՝ Միխայիլ Սուսլովի և Լեոնիդ Բրեժնևի կիսանդրիներ Կրեմլի Նեկրոպոլիսում, Մոսկվա
- 1984 թվականին՝ «Ռոստովի ազատարարներ» կոթող (Ա. Ֆիլիպովի հետ համատեղ, Դոնի Ռոստով, Ռուսաստան)
- 1990-ական թվականներին՝ «Կյանքի ծառը», ԽՍՀՄ ներկայացուցչությունը ՄԱԿ-ում (Նյու Յորք, ԱՄՆ)
- 1990-ական թվականներին՝ «Քրիստոսի խաչելություն» բարձրաքանդակ (Քրիստոս Փրկիչ տաճար, Մոսկվա, Ռուսաստան)
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1999)՝ «Բնություն (էվոլյուցիա և փոխակերպումներ)» քանդակների շարքի համար
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1978)՝ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանում Յու. Ա. Գագարինի և Վ. Ս. Սերյոգինի մահվան վայրում հուշակոթող ստեղծելու համար
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Միտրոֆան Ռուկավիշնիկով, քանդակագործ
- Կին` Անգելինա Նիկոլաևնա Ֆիլիպովա, քանդակագործ
- Որդի՝ Ալեքսանդր Իուլիանովիչ Ռուկավիշնիկով, քանդակագործ
- Թոռ՝ Ֆիլիպ Ալեքսանդրովիչ Ռուկավիշնիկով, քանդակագործ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Киричек М. С. Рукавишников Иулиан Митрофанович // Таганрог. Энциклопедия. - Таганрог: Антон, 2008. - С. 614. - ISBN 978-5-88040-064-5.
- ↑ Полевой В. М`АРС интересуется не теорией, а практикой // Коммерсантъ. - 2003. - 5 ноября.
- ↑ Москва: все улицы, площади, бульвары, переулки / Вострышев, Михаил Иванович. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — С. 284. — ISBN 978-5-699-33874-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իուլիան Ռուկավիշնիկով» հոդվածին։ |
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 2000 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- 20-րդ դարի քանդակագործներ
- Խորհրդային քանդակագործներ
- Ռուս քանդակագործներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
