Բորիս Տխոր
Բորիս Տխոր | |
---|---|
Ծնվել է | 1929 |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Մահացել է | 2009 |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Մոսկվա Սիթի |
Պարգևներ | |
![]() |
Բորիս Իվանովիչ Տխոր (ռուս.՝ Борис Иванович Тхор, 1929, ԽՍՀՄ - 2009, Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուս ճարտարապետ։ ՌՍՖՍՌ վաստակավոր ճարտարապետ (1981), պետական մրցանակի դափնեկիր։
Ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 12 հուշարձանների նախագծերի հեղինակ է, այդ թվում՝ «Լենինսկիե գորի» և «Գորկովսկայա» (այժմ՝ Տվերսկայա) մետրոյի կայարանների, «Օլիմպիական» սպորհամալիրի, Խորհուրդների պալատի։ 1952-1959 թվականներին աշխատել է «Մետրոգիպրոտրանս» (Մետրոպոլիտենի և տրանսպորտային կառույցների շինարարության պետական նախագծային-որոնողական ինստիտուտ), 1959-2002 թվականներին ղեկավարել է Մոսպրոեկտ-2-ի № 6 արվեստանոցը։ Պիցունդայի առողջարանային քաղաքի առևտրի կենտրոնի հեղինակներից մեկն է (1962-1968), ինչպես նաև Մոնրեալում 1967 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ-ի տաղավարի հեղինակ (1967):
Տխորի նախագծերով Մոսկվայում վերանորոգվել են Սրետենկա փողոցի և Ցվետնոյ բուլվարի բնակելի տարածքները։ Համահեղինակ է Սրետենկայի «Դրամատիկական արվեստի դպրոցի» նոր թատրոնի շենքի նախագծի (բացվել է 2001 թվականի մայիսին «Ուրան» կինոթատրոնի տեղում), ինչպես նաև Մոսկվա Սիթիի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Союз архитекторов России - приглашение на открытие мемориальной доски Б.И.Тхору (февраль 2015)
- ↑ Популярная художественная энциклопедия Под ред. Полевого В. М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986