Ռոստովն ազատագրողներին (ստելա)
«Ռոստովն ազատագրողներին» հուշարձան-ստելան | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Ճարտարապետ | Իուլիան Ռուկավիշնիկով |
| Ստեղծում | 1983 |
| Երկիր | |
| Քաղաք | Դոնի Ռոստով |
| Բնակավայր | Դոնի Ռոստով |
| Շինության ձև | Հուշարձան |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| 47°13′33.5″N 39°44′45.0″E / 47.225972°N 39.745833°E | |
«Գերմանաֆաշիստական զավթիչներից Դոնի Ռոստով քաղաքն ազատագրող զինվորներին» (ռուս.՝ Памятник-стела «Воинам-освободителям г. Ростова-на-Дону от немецко-фашистских захватчиков»), հուշարձան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Տեղադրվել է քաղաքի կենտրոնական՝ Թատերական հրապարակում ի պատիվ նացիստական զորքերից քաղաքի ազատագրման։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1983 թվականի մայիսի 8-ին[1]։ Այս հուշարձանը տեղադրվել է Դոնի Ռոստով քաղաքի ազատագրման 40-ամյակի կապակցությամբ և քաղաքի բնակիչներին ու նրա հյուրերին հիշեցնում է պատերազմի տարիների ողբերգության մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստովում ազատարար զինվորների հուշարձան տեղադրելու որոշումը կայացվել է 1943 թվականին, քաղաքի ազատագրումից անմիջապես հետո, Թատերական հրապարակում բնակիչների հանդիպման արդյունքներով։ Հուշարձանի և նրա հարակից պուրակի շինարարության նախագիծը բազմիցս մշակվել է, սակայն քաղաքային բյուջեում ամեն անգամ գումար չի գտնվել։ Նախագիծը սառեցվել է, բայց 1980-ական թվականներին հուշարձանի հարցը արծարծվել է նորից։ Այս անգամ հաղթել է ճարտարապետներ Ի. Մ. Ռուկավիշնիկովի, Ա. Ն. Ֆիլիպովայի և Ն. Ն. Միլովիդովայի նախագիծը, որն ավարտել էր 1980 թվականին։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի նախագիծը չափազանց բարդ էր այդ ժամանակահատվածի համար։ Մշակողները հանդիպել էին բազմաթիվ կառուցվածքային խնդիրների, նյութերի պակասի և կառուցման դժվարությունների։ Բոլոր հարցերը լուծվեցին մշակողների մեծագույն ջանքերով և իշխանությունում որոշ ազգակցական կապերով։
Շատ փորձագետների կարծիքով՝ Ռոստովում մինչ այդ երբեք չէին կառուցվել նման մասշտաբի հուշարձաններ։
2015 թվականի սեպտեմբերին Դոնի Ռոստովի ամենահայտնի հուշարձանները հագեցվել են գիշերային լուսավորությամբ։ Այդ հուշարձանների շարքում է եղել նաև «Ռոստովն ազատագրողներին» հուշարձանը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեր խոյացող 72-մետրանոց կրկնակի ստելան պսակում է 100 տոննա զանգվածով նավացռուկի տեսքով գագաթը։ Դոնի կողմից ստելան զարդարում է հաղթանակի Նիկե թևավոր աստվածուհու քանդակը (խորհրդային ժամանակներում պնդում էին, որ դա Մայր Հայրենիքն է), Թատերական հրապարակի կողմից՝ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանի մակետը։
Ստելայի հիմքի մոտ գտնվում են ջրով լի թասը և հավերժական կրակը, ստելայի հիմքը գոտևորում է տուֆե ռելիեֆը, որի վրա ներկայացված են «Ռազմաճակատ», «Թիկունք», «Խաղաղություն» թեմաները։ Ռելիեֆն իր հերթին ձևավորում է ուրվագիծ, որի մեջ կախված է տասներկու զանգ։ Ճարտարապետի մտահղացմամբ՝ այս ձևով հուշահամալիրում համատեղվում են բարձրությունը, ջուրը, կրակը, լույսը և ձայնը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ընդհանուր տեսքը
-
Ստելան գիշերով
-
Նիկե թևավոր աստվածուհու քանդակը
-
Տուֆե ռելիեֆը
-
Տուֆե ռելիեֆը
-
Թատերական հրապարակի համայնապատկերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ История ростовской Ники | Городской репортер
- ↑ 40 памятников Ростова-на-Дону получат красочную подсветку. Бизнес-газета. Ростов-на-Дону. 11 сентября 2015


