Գլեբ Մակարևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեբ Մակարևիչ
Ծնվել էմայիսի 28, 1920(1920-05-28)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 25, 1999(1999-12-25) (79 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ

Գլեբ Վասիլևիչ Մակարևիչ (ռուս.՝ Глеб Васи́льевич Макаре́вич, մայիսի 28, 1920(1920-05-28), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - դեկտեմբերի 25, 1999(1999-12-25), Մոսկվա, Ռուսաստան)[1], խորհրդային և ռուս ճարտարապետ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ (1980-1987)։ ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, Պետական մրցանակների դափնեկիր։ Ճարտարապետների միության խորհրդի անդամ, ՌՍՖՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեբ Վասիլևիչ Մակարևիչ ծնվել է 1920 թվականին Թբիլիսիում՝ ճարտարապետ Վասիլի Լվովիչ Մակարևիչի (1893-1975) ընտանիքում, ով 1937-1946 թվականներին աշխատել է Ծալկայի «ХРАМГЭССТРОЙ» տրեստի համակարգում Խրամ ԳԷՍ I-ի կառուցման ժամանակ[2]:

1943 թվականին ավարտել է Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան, 1947 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1947-1961 թվականներին որպես ճարտարապետ աշխատել է նախագծային ինստիտուտներից մեկում, եղել Կրեմլի պալատի նախագծման և շինարարության մասնակից։ 1964 թվականից աշխատել է «Մետրոպոլիտեն-2» հասարակական շենքերի և կառույցների նախագծման գրասենյակի ղեկավար, 1967 թվականից՝ Մոսկվայի գլխավոր ճարտարապետության և պլանավորման վարչության պետի տեղակալ։

1980-1987 թվականներին եղել է ԳլավԱպՈւ-ի ղեկավար և Մոսկվայի գլխավոր ճարտարապետ, այնուհետև՝ «Մոսպրոյեկտ-2» վարչության պետի տեղակալ, Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի համալիրի թիվ 11 արվեստանոցի գլխավոր ճարտարապետ։

Եղել է «Մոսկվայի աշխատավոր», «Մոսկվայի ճարտարապետություն և շինարարություն» թերթի, «Մոսկվա» հանրագիտարանի հրատարակչության խմբագրական խորհրդի անդամ։

Ստեղծագործություններ Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի շենք (1982 թվական, Կուզնեցկի մոստ փողոց 24)
  • Վլադիմիր Լենինի հուշարձան, քանդակագործ՝ Լև Կերբել (1985 թվական, Կալուժսկայա հրապարակ)
  • Նիկոլայ Ստրոևի կիսանդրի, քանդակագործ՝ Իուլիան Ռուկավիշնիկով (1987 թվական, Լենինգրադյան պողոտայի № 59 տան մոտ)[3]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կին՝ Տատյանա Անդրեևնա Գանսկայա-Ռեշետնիկովա (1920-1982), նկարչուհի[2]
  • Որդի՝ Իգոր Մակարևիչ (1943), կոնցեպտուալ նկարիչ, ՌՍՖՍՌ-ի վաստակավոր արտիստ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники архитектуры Москвы. Земляной город / Аренкова Ю. И., Домшлак М. И., Мехова Г. И., Макаревич Г. В., Альтшруттер Б. Л., Балдин В. И. и др.. — М.: Искусство, 1990. — 351 с. — ISBN 5-210-00253-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный московский архив-музей личных собраний: Путеводитель / Сост. М. В. Добренькая. - М.: Издательство Главного архивного управления города Москвы, 2008. - 368 с.: ил.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Глеб Васильевич Макаревич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  2. 2,0 2,1 Календарь
  3. Москва: все улицы, площади, бульвары, переулки / Вострышев, Михаил Иванович. — М.: Алгоритм, Эксмо, 2010. — С. 284. — ISBN 978-5-699-33874-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]