Իգոր Կուրչատովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Իգոր Կուրչատովի հուշարձան
Памятник И.В.Курчатову 03.JPG
Իգոր Կուրչատովի հուշարձանը
Իգոր Կուրչատովի հուշարձան (Մոսկվա)ը գտնվում է Ռուսաստանում
Իգոր Կուրչատովի հուշարձան (Մոսկվա)
Կոորդինատներ 55°48′4.9″ հս․ լ. 37°28′37.5″ ավ. ե. / 55.801361° հս․. լ. 37.477083° ավ. ե. / 55.801361; 37.477083Կոորդինատներ: 55°48′4.9″ հս․ լ. 37°28′37.5″ ավ. ե. / 55.801361° հս․. լ. 37.477083° ավ. ե. / 55.801361; 37.477083
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է 1971
Շինության ձևը Քանդակ
Կառուցել է Իուլիան Ռուկավիշնիկով
Ներկա վիճակը Կանգուն

Իգոր Կուրչատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Игорю Курчатову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային ֆիզիկոս, խորհրդային ատոմային ռումբի գյուտարար, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իգոր Կուրչատովին[1][2]։ Բացումը տեղի է ունեցել 1971 թվականի սեպտեմբերի 20-ին[3]` Ատոմային էներգիայի ինստիտուտի մոտ[4][5]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Իուլիան Ռուկավիշնիկովը[6][7] և ճարտարապետներ Մ. Ի. Բոգդանովն ու Մ. Ն. Կրուգլովը[8][9]։ 1992 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ[10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականի բրոնզե կիսանդրին պատկերում է նրա 5-մետրանոց գլուխը։ Դիմանկարային նմանությունն արտահայտված է ընդհանուր գծերով` տպավորություն ստեղծելով, որ քանդակը կազմված է առանձին խոշոր երկրաչափական բլոկներից։ Հուշարձանը տեղադրված է միակտուր ցածր պատվանդանին, որը, համաձայն որոշ աղբյուրների, պատրաստված է ողորկված սև գրանիտից[11] կամ, այլ աղբյուրներով, լաբրադորիտից[12]։ Պատվանդանի վրա փորագրված է միայն գիտնականի ազգանունը[13][14]։ Հեղինակի մտահղացման համաձայն` հուշարձանը խորհրդանշում է ակադեմիկոսի հանճարը և նրա մտքի մեծությունը[15][16][17]։

Նորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Памятник И.В.Курчатову 04.JPG

2002 թվականին հուշարձանն ամբողջությամբ վերանորոգվել է[18]։ 2015 թվականին Մոսկվայի կառավարությունը ծրագրել է հուշարձանի ևս մեկ վերանորոգում[19]։ Այն անցկացնելու մրցույթը հայտարարվել է 2016 թվականի ապրիլին[20][21]։ Հաղթող է ճանաչվել «Նասլեդիե» («Ժառանգություն») վերականգնողական արհեստանոցը[22]։ Հոկտեմբերին լազերային սկանավորմամբ ստեղծվել է հուշարձանի 3D մոդելը, որի օգնությամբ փորձագետները որոշել են քանդակի ամենաբարդ մասերը, աղտոտման և վնասվածքների ծավալները[23][24][25]։ Աշխատանքն ավարտվել է տարեվերջին[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники выдающимся изобретателям»։ Москва 24։ 2013-12-01։ Վերցված է 2018-07-31 
  2. «В Курчатовском институте отметят 115-летие физика-ядерщика»։ Агентство городских новостей «Москва»։ 2018-01-10։ Վերցված է 2018-07-31 
  3. Денис Ромодин (2015-06-22)։ «7 причин отправиться в Щукино»։ The Village։ Վերցված է 2018-07-31 
  4. Колодный, 1991, էջ 59
  5. Школьник, 2017, էջ 203
  6. Елена Грищенко (2015-12-22)։ «Дорогие мои москвичи - каменные, бронзовые и бетонные.»։ Сетевое издание «Суть событий»։ Վերցված է 2018-07-31 
  7. Никита Андронов (2000-12-19)։ «Умер Иулиан Рукавишников»։ Коммерсантъ։ Վերցված է 2018-07-31 
  8. Вострышев, 2009, էջ 223
  9. Александров, 1988, էջ 455
  10. «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84 «О памятниках истории и культуры г. Москвы»»։ Министерство культуры Российской Федерации։ 1992-07-30։ Վերցված է 2018-07-31 
  11. Кожевников, 1983
  12. Промыслов, 1984, էջ 255
  13. Шокарев, Вострышев, 2018, էջ 419
  14. Зиновьева, 2017, էջ 514
  15. Москва, 1990, էջ 102
  16. Елизавета Боровикова (2015)։ «Памятник И. В. Курчатову»։ Узнай Москву։ Վերցված է 2018-07-31 
  17. Андрей Фонотов, Виктория Киселева, Сергей Козырев (2017-04-12)։ «Судьба науки в российском социуме»։ Независимая газета։ Վերցված է 2018-07-31 
  18. ««Большая Москва»: Памятники выдающимся изобретателям»։ Москва 24։ 2013-12-01։ Վերցված է 2018-07-31 
  19. «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.»։ Агентство городских новостей «Москва»։ 2015-06-11։ Վերցված է 2018-07-31 
  20. «Памятник Пушкину в Москве будет отреставрирован»։ Комплекс градостроительной политики и строительства города Москвы։ 2016-04-01։ Վերցված է 2018-07-31 
  21. «Объявлен конкурс на реставрацию памятника Пушкину на Тверской»։ Москва 24։ 2016-03-31։ Վերցված է 2018-07-31 
  22. «Памятник Пушкину на Пушкинской площади закрыт на ремонт до осени»։ Электронное периодическое издание «Ведомости»։ 2017-03-27։ Վերցված է 2018-07-31 
  23. «В Москве создали 3D-модели памятников Курчатову и Сервантесу»։ НСН։ 2016-10-03։ Վերցված է 2018-07-31 
  24. Мария Эльзенбах (2016-10-03)։ «В Москве создали 3D-модели памятников Мигелю де Сервантесу и Игорю Курчатову»։ Интернет-портал «Вечерняя Москва»։ Վերցված է 2018-07-31 
  25. Информационное агентство «ТАСС» (2016-10-03)։ «http://tass.ru/obschestvo/3672599»։ Վերցված է 2018-07-31 
  26. «Сведения об итогах деятельности ГКУ «Мосреставрация» в 2016 г. для подготовки Публичного отчета Департамента культурного наследия города Москвы за 2016 год.»։ ГКУ «Мосреставрация»։ 2017։ Վերցված է 2018-07-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]