Ալեքսեյ Շչուսև
| Ալեքսեյ Շչուսև ռուս.՝ Алексей Щусев | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 8, 1873[1] |
| Ծննդավայր | Քիշնև, Ռուսական կայսրություն[2] |
| Մահացել է | մայիսի 24, 1949[2][3] (75 տարեկան) |
| Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
| Ոճ(եր) | մոդեռն, Կոնստրուկտիվիզմ, նեոռենեսանս, ավանգարդիզմ և ար-դեկո |
| Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1897) |
| Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Լենինի Մավզոլեում, Kazan I?, Kazansky railway station?, Կոմսոմոլսկայա և Hotel Moskva? |
| Պարգևներ | |
| Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[4], Ռուսական կայսերական հնագիտական միություն, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա[5] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա[4] |
Ալեքսեյ Վիկտորովիչ Շչուսև (ռուս.՝ Алексе́й Ви́кторович Щу́сев, հոկտեմբերի 8, 1873[1], Քիշնև, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 24, 1949[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային ճարտարապետ։ ԽՍՀՄ վաստակավոր ճարտարապետ (1930 թվական)։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (1910 թվականիցից՝ ակադեմիկոս)։ Վաղ շրջանի գործերում դիմել է հին ռուսական ճարտարապետական ավանդույթների մշակմանը (Մոսկվայի Կազանյան կայարանի համալիրը, սկսվել է 1914 թվականին, և այլն)։ Խորհրդային տարիներին Շչուսևը մասնակցել է Մոսկվայի վերակառուցման հատակագծի մշակմանը (1918-1925 թվականներ), 1920-ական թվականներին հարել է կոնստրուկտիվիզմին (Կուրորտոլոգիայի և ֆիզիոթերապիայի ԳՀԻ Սոչիում, 1927-1931 թվականներ, Հողժողկոմատի շենքը Մոսկվայում, 1928-1933 թվականներ)։ Ճարտարապետի ստեղծագործական նվաճումն է Լենինի դամբարանը Մոսկվայում։ 1930-1940-ական թվականներին ձգտել է զարգացնել անցյալի ճարտարապետական առաջավոր ավանդույթները («Մոսկվա» հյուրանոցի շենքը, 1932-1938 թվականներ, համահեղինակների հետ, Մոսկվորեցկի կամուրջը, 1936-1938 թվականներ, Ձերժինսկու հրապարակի վարչական շենքը, 1946 թվական, բոլորը՝ Մոսկվայում)։ Վրացական ճարտարապետական մոտիվները կիրառել է Թբիլիսիում ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի շենքը կառուցելիս (1938 թվական), ուզբեկական՝ Տաշքենդի Օպերայի և բալետի թատրոնում (1947 թվական), 17-րդ դարի ռուսական՝ Մոսկվայի մետրոյի «Կոմսոմոլսկայա-կոլցևայա» կայարանը (բացվել է 1952 թվականին) ձևավորելիս։ Շչուսևի նշանակալից քաղաքաշինական գործերից են ավերված քաղաքների վերականգնման նախագծերը (Իստրա, 1942-1943 թվականներ, Նովգորոդ, 1943-1945 թվականներ, Քիշնև, 1947 թվական)։ Շչուսևն ավելի քան 200 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941 թվական, 1946 թվական, 1948 թվական, 1952 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #131620843 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 6 Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 789. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 319. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Շչուսև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 553)։ |
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Քիշնև քաղաքում ծնվածներ
- Մայիսի 24 մահեր
- 1949 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ճարտարապետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային ճարտարապետներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս արվեստաբաններ
- Ռուս ճարտարապետներ