Աննան վզից կախ
Աննան վզից կախ ռուս.՝ Анна на шее | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1895 |
Հրատարակվել է | հոկտեմբերի 22 (նոյեմբերի 3), 1895 |
Թվային տարբերակ | ilibrary.ru/text/452/index.html |
Աննան վզից կախ (ռուս.՝ Анна на шее), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1895 թվականին։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի հոկտեմբերի 15-ին Չեխովը պատմվածքի տեքստը ուղարկում է «Ռուսական տեղեկագրեր» հրատարակչության խմբագիր Վասիլի Սոբոլևսկուն[1]. : Ստեղծագործությունը լույս է տեսնում 1895 թվականի հոկտեմբերի 22-ին № 292 թողարկման մեջ։ Վերամշակված տարբերակով (մասնավորապես, այն բաժանվել էր երկու գլխի ավելացնելով բազմաթիվ մանրամասներ, որոնք գլխավոր հերոսուհու կերպարին տալիս են զգալի հստակություն) պատմվածքը ընդգրկվում է Անտոն Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի իններորդ հատորում, որը հրապարակվում է 1899-1901 թվականներին հրատարակիչ Ադոլֆ Մարքսի կողմից[2]։ Վերջնական տարբերակում պատմվածքի վերջին մասը պատմվում է բացառապես գլխավոր հերոսուհու կողմից, որը դառնում է ավելի կենսուրախ, ինքնահավան և իր ընտանիքից հեռացած։ Երգիծական բնույթի բազմաթիվ մանրամասներ են ավելացվում Մոդեստրա Ալեքսեևիչի նկարագրին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրառումներում ինքը` Չեխովը, ամփոփում է «Աննան վզից կախ» պատնվածքի սյուժեն, երբ դեռևս չէր գրել այն։
Ստեղծագործության ավարտված սյուժեն համանման է, բացառությամբ նրա, որ Աննան այնտեղ ավելի մեծ է և ունի երկու եղբայր։ Պատմվածքի անվանումը ինքնին երկիմաստ է։ Այն կապված է Սուրբ Աննայի շքանշանի և նրա կրման ձևի հետ։ Աննայի ամուսինը` Մոդեստ Ալեքսեևիչը, ըստ սյուժեի ստանում է շքանշանի երկրորդ աստիճանը և խաչ, որը պետք է վզից կախված լինի[3]։
Քննադատների կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրող և քննադատ Յուրի Գովորուխա-Օտրոկը 1895 թվականի հոկտեմբերին գրած իր հոդվածում Չեխովի պատմվածքը համադրում է Ալեքսանդր Օստրովսկու նմանատիպ սյուժեի հետ, եզրակացնելով, որ այն ժամանակ երբ վերջինս ձգտում է սյուժեին տալ դրամայի և ողբերգության բնույթ, Չեխովը բավարարվում է կատակերգական մոտեցումներով, որը նա մշակել էր իր ավելի վաղ շրջանի ստեղծագործություններում[4]։
1904 թվականին քննադատ Յուրի Դյագիլևը (կեղծանունը` Յուրի Չերեդա), վերլուծելով «Աննան վզից կախ» և «Կիսավերնահարկով տունը», պատմվածքները, եկել է այն եզրակացության, որ Չեխովին և Դոստոևսկուն պետք է համարել «քաղքենիական երջանկության» երգիչներ[5]։
Հարմարեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Չեխովի «Աննան վզից կախ» պատմվածքի հիման վրա 1954 թվականին ԽՍՀՄ-ում նկարահանվում է «Աննան վզից կախ» ֆիլմը, որը դիտել են 31,9 մլն մարդ։ 1957 թվականին Իտալիայում կայացած Միջազգային կինոփառատոնում ֆիլմը արժանանում է «Ոսկե դափնու ճյուղ» մրցանակի[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ФЭБ: Гришунин и др. Примечания: Чехов. ПСС. Т. 9. — 1977 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Родионова, В.М. Комментарии к рассказу «Анна на шее».
- ↑ А. Лобачевский. Памятная книжка о ношении орденов, медалей и других знаков отличия. СПб., 1886.
- ↑ «Бедная невеста». По поводу рассказа А. П. Чехова «Анна на шее». — «Московские ведомости», 1895, № 295, 26 октября.
- ↑ «О пошлости». — «Новый путь», 1904, апрель
- ↑ Международный кинофестиваль в Bordighera Արխիվացված 2016-12-29 Wayback Machine>
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աննան վզից կախ» պատմվածքը grapaharan.org կայքում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
- «Աննան վզից կախ» պատմվածքը grqaser.org կայքում Արխիվացված 2017-08-28 Wayback Machine