Նիկոլայ Սկլիֆոսովսկի
Նիկոլայ Սկլիֆոսովսկի Николай Склифосовский | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 25 (ապրիլի 6), 1836 Dzerjinscoe, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1904 (68 տարեկան) Yakivtsi, Պոլտավա, Ռուսական կայսրություն բնական մահով |
| Գերեզման | Պոլտավա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | վիրաբույժ, ֆիզիոլոգ, համալսարանի դասախոս, medical officer և գիտնական |
| Հաստատություն(ներ) | Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա, Մոսկվայի կայսերական համալսարան, Saint Petersburg Medical Academy of Postgraduate Education? և Մոսկվայի պետական համալսարան |
| Գործունեության ոլորտ | Վիրաբուժություն |
| Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
| Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր (1863) |
| Հայտնի աշակերտներ | Konstantin Yankovsky?[1] |
| Ինչով է հայտնի | Ռուսական բանակի ականավոր վիրաբույժ |
| Պարգևներ | |
Նիկոլայ Վասիլյևիչ Սկլիֆոսովսկի (ռուս.՝ Николай Васильевич Склифосовский, մարտի 25 (ապրիլի 6), 1836, Dzerjinscoe, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1904, Yakivtsi, Պոլտավա, Ռուսական կայսրություն), ռուս բժիշկ՝ վիրաբույժ և ֆիզիոլոգ, պրոֆեսոր։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնք վերաբերում են որովայնի խոռոչի ռազմադաշտային վիրաբուժությանը։ Եղել է Սանկտ-Պետերբուրգի Կայսերական կլինիկական ինստիտուտի տնօրենը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1836 թվականի ապրիլի 6-ին Ռուսական կայսրության Խերսոնի նահանգում՝ Դուբոսարի քաղաքի մոտ տեղակայված խուտորում (այժմ՝ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմի մեջ)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Օդեսայում՝ №2 գիմնազիայում, որն ավարտել է արծաթե մեդալով։ 1859 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և անմիջապես ստանձնել Օդեսայի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի պաշտոնը։
1863 թվականին, Խարկովում, ստացել է բժշկության դոկտորի գիտական աստիճան՝ «Հարարգանդային արյունային ուռուցքի մասին» դիսերտացիայի համար։ 1866-1867 թվականներին աշխատել է Գերմանիայում՝ պրուսական բանակում, ապա Ֆրանսիայում՝ Նելատոնի կլինիկայում, հետո՝ Անգլիայում։ Վերադառնալով Ռուսաստան թողարկել է բազմաթիվ աշխատություններ, ինչի շնորհիվ 1870 թվականի սկզբին հրավիրվել է Կիևի համալսարանի վիրաբուժության ամբիոն։
1878 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել մի քանի վիրաբուժական կլինիկաներում։ 1893-ին հրավիրվել է Սանկտ-Պետերբուրգ՝ զբաղեցնելու Կայսերական կլինիկական ինստիտւտի (այժմ՝ Հետբուհական կրթության բժշկական ակադեմիա) տնօրենի պաշտոնը։
Կյանքի վերջին տարիները ապրել է Յակովցիի իր կալվածքում (Պոլտավայի մոտ)։ Մահացել է 1904-ին՝ ինսուլտից։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկլիֆոսովսկին իր ռազմաբժշկական գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք պատերազմների․ ավստրո-պրուսական (1866-68), ֆրանս-պրուսական (1870-1871), Բալկանյան (1876) և ռուս-թուրքական (1877-1878)։ Ռազմական գործողությունների ժամանակ նա աշխատել է վիրակապական կետերում՝ որպես ռազմադաշտային վիրաբույժ, վիրաբույժ-կոնսուլտանտ, ռուսական բանակի առաջատար վիրաբույժ։
Օգտագործելով իր բժշկական մեծ հեղինակությունը՝ նա նախաձեռնել է կլինիկական ավանի ստեղծումը Դեվիչյե Պոլեում, որը բավականին մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանում վիրաբուժության զարգացման գործում։
Շարունակելով Ն․ Պիրոգովի գործը՝ Սկլիֆոսովսկին նպաստել է անտիսեպտիկայի զարգացմանն ու տարածմանը սկզբում Մոսկվայում, ապա՝ ողջ Ռուսաստանում։
Հեղինակ է ավելի քան 70 բժշկական աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են ռազմական բժշկությանը՝ հատկապես, ռազմադաշտային վիրաբուժությանը, ռազմասանիտարական գործին։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկլիֆոսովսկու անունն է կրում Մոսկվայի շտապ օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտը[2]։
- 2006-ին Մոլդովայում թողարկվել է Նիկոլայ Սկլիֆոսովսկուն նվիրված նամականիշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Янковский, Константин Владиславович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1913. — Т. 25. — С. 140.
- ↑ Շտապ օգնության ինստիտուտի պաշտոնական կայք
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սկլիֆոսովսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 442)։ |
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1836 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1904 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիոլոգներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Կաթվածից մահացածներ
- Ռուս բժիշկներ
- Ռուս վիրաբույժներ
- Գիտությունների դոկտորներ
- Ռուս գյուտարարներ
- Ուկրաինացի գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա