Օլգա Կնիպպեր-Չեխովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Կնիպպեր-Չեխովա
Knipper 2.jpg
Ծնվել էսեպտեմբերի 9 (21), 1868[1]
ԾննդավայրԳլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 22, 1959(1959-03-22)[2][3][4] (90 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Աննա Կնիպպեր
Ամուսին(ներ)Անտոն Չեխով
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ, Q56633404? և Q56634793?

Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովա (սեպտեմբերի 9 (21), 1868[1], Գլազով, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 22, 1959(1959-03-22)[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937 թ.)։ Ա. Պ. Չեխովի կինը։ 1898 թ. ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ Առաջին ներկայացման մեջ (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան») խաղացել է Իրինա թագուհու դերը։

Առաջինն է մարմնավորել չեխովյան կանանց կերպարները՝ Արկադինա («Ճայ», 1898 թ.), Ելենա Անդրեևնա («Քեռի Վանյա», 1899 թ.), Մաշա («Երեք քույր»), Ռանևսկայա («Բալենու այգին»), Սառա («Իվանով», երեքն էլ՝ 1901 թ.)։ Լավագույն դերերից են նաև Նաստյան, Ելենան (Մաքսիմ Գորկու «Հատակում», «Քաղքենիներ», 1902 թ.), Աննա Մաարը (Հաուպտմանի «Միայնակ մարդիկ», 1899 թ.)։ Սովետական շրջանում խաղացել է՝ կոմսուհի Չարսկայա («Հարություն», ըստ Լև Տոլստոյի, 1930 թ.), Պոլինա Բարդինա (Գորկու «Թշնամիներ», 1935 թ.) և այլն։ Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի (1943 թվական)։ Օլգա Լեոնարդովնա Կնիպպեր-Չեխովան Ռտնեսկայայի դերում (Ա. Չեխովի «Բալենու այգին », 1901 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 495 CC-BY-SA-icon-80x15.png