Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Օստրոումով (դեկտեմբերի 27 1844(հունվարի 81845), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 11 (24), 1908, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս թերապևտ, Գրիգորի Զախարինի աշակերտը։ Մյուս աշխատանքները բնախոսության, ախտաբանության և արյան շրջանառության վերաբերյալ են եղել։ 1873–1879 թվականներին Օոտրումովը զբաղվել է հիմնականում ֆիզիոլոգիայի հարցերով, ուսումնասիրել է սրտի տոնի ծագման (1873), արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, արյունատար անոթների, քրտնագեղձերի նյարդավորման են հարցերը։ Օստրումովը պարզել է, որ հիվանդության ծանրությունը որոշվում է ոչ միայն մորֆոլոգիական փոփոխություններով, այլ հիմնականում ֆունկցիոնալ խանգարումներով։
Ծնվել է Մոսկվայում՝ քահանայի ընտանիքում, Նոր Վառոտնիկի Պիմեն Մեծի եկեղեցու վանահայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, իսկ հետո Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ թեզի պաշպանումից հետո «Սրտի առաջին ձայնի ծագումը» ստացավ բժշկի աստիճան (1873)։ Ուսումը արտասահմանում շարունակելուց հետո հետ է վերադառնում և սկզբում աշխատում, որպես դոցենտ (1879), այնուհետև 1880 թվականին պրոֆեսոր, 1880–1903 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի հոսպիտալային թերապիայի կլինիկայի վարիչ։
Օստրովսկու գերեզմանը
Նրա աշակերտների ցանկից հայտնի էին՝ Վ. Վորոբևը, Է. Վ. Գոստեն, Ա. Պ Լանգովոյը (1856—1939), Վ. Ա. Շչուռովսկին (1852—՞), Դ. Բուրմինը և ուրիշներ, նրա դասընթացներին այցելում էր Անտոն Չեխովը։ Ալեքսեյ Օստրոումովը եղել է հյուրատան առաջին գլխավոր բժիշկը, որը կառուցել են Ալեքսանդր եղբայրները՝ Պեոտր և Վասիլ Բախուրշկինները։ Ապրել է Մոսկվայում՝ Փոքր Դմիտրովկա փողոցում, բնակարան № 3: Գերեզմանը գտնվում է Նովոդևիչի վանքի տարածքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 570)։