Անտոն Չեխովի կիսանդրի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Չեխովի կիսանդրի
Անտոն Չեխովի կիսանդրին, 2011 թվական
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործՎերա Մորոզովա
Բարձրություն104 սանտիմետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՏագանրոգ և Չեխովի փողոց
Ներկա վիճակկանգուն

Անտոն Չեխովի կիսանդրի (ռուս.՝ Бюст Антона Чехова), Անտոն Չեխովի քանդակագործական պատկերը ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ 1935 թվականին այն ստեղծել է քանդակագործ Վերա Մորոզովան։ Տեղադրված է Տագանրոգում, Չեխովի տնակի բակում։ Այս աշխատանքը ԽՍՀՄ-ում Անտոն Չեխովի առաջին քանդակագործական պատկերն է[1]։

Կիսանդրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրին, որը կանգնեցված է Չեխովի տնակի բակում, գլխավոր ծառուղուց դեպի ձախ, պատրաստված է երանգավորված գիպսից։ Կիսանդրու բարձրությունը 104 սանտիմետր է։ Պատվանդանը պատրաստած է սվաղած աղյուսից, նրա բարձրությունը նույնպես 104 սմ է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Մորոզովան կիսանդրին ստեղծելու աշխատանքը սկսել է Տագանրոգում, ուր ժամանել է 1931 թվականին՝ հետևելով ամուսնուն` Ալեքսանդր Մորիսոնին, որը նշանակվել էր «Դոնսկայա պրավդա» տեղական թերթի խմբագիր[2]։ Մորոզովան ինքնուս քանդակագործ էր, հատուկ մասնագիտական կրթություն չէր ստացել[3]։

Ալեքսանդր Մորիսոնն ակտիվորեն զբաղվում էր քաղաքում Չեխովի հոբելյանին նվիրված հանդիսությունների նախապատրաստական աշխատանքներով։ Մեծ գրողի 75-ամյակի տոնակատարության հարցերը համաձայնեցնելու համար նա գնում էր Մոսկվա` Նիկոլայ Բուխարինի մոտ[4]։

Կիսանդրին ստեղծելու աշխատանքը տևեց երկու տարի` 1933-1935 թվականներին[4]։ Կիսանդրին պատրաստվել էր կավից, նրանից ստեղծվել էր գիպսե կաղապարը։ Հոբելյանի կապակցությամբ Ա. Չեխովի կիսանդրին քանդակվեց քարից[4]։

Հանդիսավոր բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացումը տեղի է ունեցել 1935 թվականին, Ա. Պ. Չեխովի 75-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, մեծաքանակ հանրության առջև, Մարիա Չեխովայի, Օլգա Կնիպպեր-Չեխովայի, Ալեքսանդր Վիշնևսկու, Ալլա Տարասովայի, Վալենտին Կատաևի և այլոց ներկայությամբ[5]։ Ժապավենը կտրել է գրողի քույրը` Մարիա Չեխովան[5]։

Կիսանդրու հայտնի պատճեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ կիսանդրու առկա մոդելի` «Կարմիր կաթսայագործ» գործարանում 1944 թվականի մայիսին ձուլվել է բրոնզե պատճենը, որը տեղադրվել է Տագանրոգի Կարմիր հրապարակում[1] և հանվել այնտեղից 1960 թվականին՝ Իուլիան Ռուկավիշնիկովի չեխովյան մոնումենտալ հուշարձանը տեղադրելուց առաջ[6]։
  • Ավելի ուշ նույն տեղում պատրաստվել է երկրորդ օրինակը, որը նվիրվել է Չեխովի անվան թիվ 2 դպրոցին և տեղադրվել է դպրոցի մուտքի մոտ 1950 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 47.
  2. Морозова Н.А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника ХХ век. — М.: Новый хронограф, 2011. — С. 19.
  3. Шкурко Э. А. (13.08.2009). ««Непокорённая воля» художника». Молодёжная газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Морозова Н.А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника ХХ век. — М.: Новый хронограф, 2011. — С. 109.
  5. 5,0 5,1 Морозова Н.А. Мое пристрастие к Диккенсу. Семейная хроника ХХ век. — М.: Новый хронограф, 2011. — С. 110.
  6. Фоминых Н. К вопросу о памятнике Чехову // Вехи Таганрог. — 2004. — № 20.